Օլգա Բուզովան՝ դիմահարդար Գոհար Ավետիսյանին հյուր
LifestyleՄենք հաճախ ենք գրում ամբողջ աշխարհից տաղանդավոր հայերի մասին, նրանցից մեկն էլ մոսկվաբնակ հայտնի դիզայներ եւ դիմահարդար Գոհար Ավետիսյանն է:
Տաղանդավոր հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել հայտնի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ, որը, ըստ ամենայնի, օգտվել է Գոհարի ծառայություններից:

«Առաջին հանդիպումից հետո ցնցված էի, թե որքան պարզ, անկեղծ ու բաց անձնավորություն է Օլգա Բուզովան, ինչն այնքան հազվադեպ երեւույթ է հայտնիների շրջանում: Առաջին իսկ վայրկյանից այնքան լավ աշխատեցինք միասին, որ անմիջապես մտածեցինք երկրորդ հանդիպման եւ նոր ստեղծագործությունների մասին... ի՞նչ կասեք այս դիմահարդարման մասին: Խոստովանե՛ք»,- լուսանկարը մակագրել է Գոհարը: