Սիրիայի ընդդիմությունը վերջնականապես հրաժարվել է Աստանայի բանակցություններին մասնակցելուց
Международные новостиՍիրիայի զինված ընդդիմությունը վերջնական որոշում է կայացրել ներկայացուցիչ չուղարկել Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցություններին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հաղորդել է «Սիրիայի ազատ բանակի» գլխավոր հրամանատարության ղեկավար Ահմադ Բերրին: «Վերջնական որոշումը չմասնակցելն է: Իրավիճակը չի փոխվել»,- ասել է վերջինս:
Ավելի վաղ սիրիական կառավարական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին հայտարարել էր, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում զինված ընդդիմության` Աստանա մեկնելուց հրաժարվելու համար: