Թուրքական դատարանը ուժի մեջ է թողել գերմանական պարբերականի թղթակցի կալանավորման մասին որոշումը
Международные новостиԹուրքիայի դատարանը մերժել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը` ուժի մեջ պահելով կալանքի մասին որոշումը:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Դատարանի վճռով`կալանավորման մասին որոշումը դեմ չէ օրենքին, հետևաբար այն ուժի մեջ է մնացել:
Դենիզ Յուջելը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» և «ժողովրդինատելության ու թշնամության» դրդելու հիմնավորումներով կալանավորվել էր փետրվարի 27-ին: Մարտի 6-ին նրա փաստաբանները բողոքարկել էին որոշումը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան անվանել է «ահաբեկիչ» և «Գերմանիայի լրտես»: