Եղիսաբեթ Երկրորդը հավանություն տվեց Brexit-ի մասին օրենքին
Международные новостиՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն Է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը:
Այդ մասին հայտնել Է Sky News-ը:
Այսպիսով օրենքն ուժի մեջ Է մտել, եւ վարչապետ Թերեզա Մեյն իրավունք Է ստացել միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ԵՄ-ին հարցում ուղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան:
Ավելի վաղ կառավարությունում հայտարարել են, որ ընթացակարգը կսկսվի մարտի վերջից ոչ շուտ:
Մարտի 14-ին բրիտանական խորհրդարանը հաստատել Է Brexit-ի գործընթացի գործարկման փաստաթուղթը՝ առանց ուղղումների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: