Մայքլ Ջեքսոնի դուստրը պատմել է հոր մասին․«Ես նրա սիրելի երեխան էի» (ֆոտո)
LifestyleՄայքլ Ջեքսոնի 18-ամյա սկսնակ մոդել Փերիս Ջեքսոնը դարձել է Harper's Bazaar ամսագրի ապրիլյան համարի հերոսը ու մասնակցել է ֆոտոսեսիայի։ Նկարահանումներն անցկացվել են Փարիզում, որտեղ Փերիսը ցուցադրում է իր գեղեցիկ կազմվածքը՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին։
Փերիսի բոլոր նկարները ոգեշնչված են Մադոննայի 80-ականների ոճով, որը պատահական չէ, քանի որ Փերիսը շատ նման է Մադոննային՝ երիտասարդ տարիքում։
Փերիսը ոչ միայն հիացրել է նկարներով, այլ նաև հարցազրույց է տվել ու պատմել իր ու հոր հարաբերությունների մասին։
«Ես մեծացել եմ 2 եղբայրներիս հետ, սակայն ամենասիրելի երեխան ես էի, քանի որ ես միակ աղջին էի։ Ես հորս աչքերում արքայադուստր ու կատարելություն էի»,-ասել է Փերիսը։
Այս տարվա հունվարին Rolling Stone-ին տված հարցազրույցում էլ Փերիսն ասել էր, որ իրենք անգամ չգիտեին, թե հայրը որքան հայտնի էր։
«Նա մեր ամբողջ աշխարհն էր, մենք էլ՝ նրա։ Մեզ համար նա ընդամենը հայր էր, հայրիկ»,-ասել էր Փերիսը։
