Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հավանության է արժանացել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը

ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Կառավարությունը հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսա կան վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:

Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի  և արդյու նավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսավարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով՝ հաշվի առնելով 2013-2016թթ. դրական փորձն ու արդյունքները: Ծրագրով ներկայացվում են դրա  իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ արդյունքում ակնկալվում է  2017թ.-ին մոտ 2,2 մլրդ ՀՀ դրամի գյուղտեխնիկայի իրացում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ գյուղտեխնիկայի ապահովման հարցը կարևորագույն խնդիրներից է. «Մենք իրականում տալիս ենք հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարին, մեր քաղաքացուն տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով լիզինգային պայմաններով ձեռք բերել տեխնիկա, որը կծառայի իր բիզնեսի կառուցմանը»:

Վարչապետի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ կառույց, որը զբաղվելու է գյուղատնտեսության զարգացման համար առավելագույն ժամանակակից պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Մենք պետք է հստակ իմանանք և հասկանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրները չլուծենք, ապա ոլորտում ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել Գյուղատնտեսության նախարարին չբավարարվել ընդունված որոշմամբ և շարունակել ուշադրության կետրոնում պահել այդ գործընթացը:

«Գյուղատնտեսության նախարարությունը, մարզպետերը, բոլորը  համայնքներում պետք է այս քարոզչությամբ զբաղվեն, և գյուղատնտեսի ձեռքը բռնած ուղեկցեն և ցույց տան, թե որտեղ և ինչպես է  լիզինգը ձևակերպվում և փորձեն ամեն ինչ անել նրան  աջակցելու համար»,-ընդգծել  է կառավարության ղեկավարը:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման  նպատակով գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ   գյուղատնտեսության նախարարությանը: 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու  որոշմներում, որով առաջարկվում է կազմակերպությունների պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը՝  2015-2016թթ. հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի բաշխման ծրագրով  նախատեսված, սակայն չբաշխված մնացորդը 2017թ.-ին նույն ծրագրի շրջանակում բաշխումը կազմակերպելու, ինչպես նաև պարտավորությունների կետանցի համար հաշվարկված տույժերի մարումը ապահովելու նպատակով:   ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախորդ տարիների պարարտանյութերի բաշխումից գոյացել են պարտավորություններ և այս տարի կան ընկերություններ, որոնք կրկին շարունակելու են այն մատակարարել. «Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրահանգման, որպեսզի չխախտվի այս տարվա մատակարարումը՝ տանք հին պարտքերը գանձելու և վերադարձնելու ժամանակացույց»:  Կարևորելով որոշումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին լինել ուշադիր:

Կարեն Կարապետյանը նշել է, որ այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթի  19 մասնակցից հաղթող է ճանաչվել 2-ը, ինչի արդյունքում տնտեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ սուբսիդավորման գումարից: Անդրադառնալով գոյացած պարտքերին՝ վարչապետն ընդգծել է, որ դրանք ունեն երկու բաղադրիչ՝  կանխավճար  և սուբսիդավորում: «Մենք տալիս ենք արտոնություն, որպեսզի որևէ գյուղատնտես չտուժի: Հետագայում մենք այդ բոլոր հարցերը դիտարկելու ենք:

Մենք հսկելու ենք, որ ֆինանսական կարգապահությունը և այն, ինչի շուրջ պայմանավորվում ենք՝  լինի առարկայական»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է նաև, որ պետք է հասկանալ գոյացած պարտքերի պատճառները և ցուցաբերել անհատական  մոտեցում. «Գուցե մի անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք և նոր էջից սկսենք»:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում,  որով  հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել 129,2 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի 10335 կգ թունանյութ: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին կհանձնվի տարածք, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն ծառայության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման, վերապահված վերահսկողական գործառույթների համակարգված, արագ և օպերատիվ  իրականացման համար: 

Հստակեցվել է առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2005թ.-ի սեպտեմբերի 22-ի համապատասխան  որոշման մեջ, որի նպատակն է հստակեցնել առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, դա  բխում է կառավարության գործունեության ծրագրից և կոչված է պետական կառավարման համակարգն օպտիմալացնելուն: Ս. Կարայանի խոսքով՝ առաջարկվում է ա յդ գործընթացը վերապահել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն նույնպես կարևոր գործընթաց է: Ըստ վարչապետի՝  համապատասխան գերատեսչությունները, եթե ցանկություն ունեն ներկայացուցիչներ ունենալու, ապա վերջիններս էլ պետք է հոգան այդ ծախսերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հաջորդ բյուջեի ժամանակ պետք է հիմնավորվի ներկայացուցիչ ունենալու ծախսը՝ ներկայացնելով դրա արդյունավետությունը:

«Եվ ընդհանրապես,  այն բարեփոխումները, որոնք մենք նախատեսում ենք և իրականացնելու ենք, ուղղված են լինելու այդ ամենին՝ կառուցվածքը պետք է լինի մաքսիմալ ֆունկցիոնալ, որի  յուրաքանչյուր օղակ, յուրաքանչյուր պաշտոն պետք է հստակ արդյունք ապահովի»,-նշել է գործադիրի ղեկավարը: 

Առավել նպաստավոր պայմաններ՝ գործարար միջավայրի զարգացման համար 

Գործարար միջավայրի զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվի մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն: Ըստ հիմնավորման, նման անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով ավելացվող և (կամ) վճարների նոր չափեր նախատեսող ծառայությունների պահանջարկի շուրջ արդեն իսկ ձևավորված փորձից: Մասնավորապես, փորձը ցույց է տալիս, որ նշված ծառայություններն իրենց բնույթով շատ ավելի ծավալուն են, պահանջում են ավելի շատ աշխատանք և ռեսուրս:

Փոփոխությունների և լրացումների նպատակը մատուցվող ծառայությունների ընդլայնումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նպատակ ունեցող անձանց համար, ինչպես նաև ավելացնել համապատասխան վճարովի ծառայությունների որակն ու դրանից օգտվողների քանակը: Վճարովի ծառայությունների քանակի ավելացումը նպա տակ ունի խուսափել կոռուպցիոն հնարավոր ռիսկերից, ինչպես նաև բավարարել նշված ծառայությունների համար դիմող տնտեսվարող սուբյեկտների պահանջմունքները:  

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ  նման դեպքերում, որպեսզի կոռուպցիոն ռիսկերն ու միջավայրը նվազի, քաղաքացուն պետք է տալ ընտրության հնարավորություն:

«Մենք ՊԵԿ-ում էլ ենք քննարկում, որ  որոշակի ծառայություններ ՊԵԿ-ը վճարովի տրամադրի, քանի որ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ  մի քանի բրոքերներ կարողանում են պայմանավորվել և շուկային թելադրել իրենց կանոնները: Պետությունը բիզնեսով չի զբաղվում, բայց պետությունն այլընտրանք է առաջարկելու, որպեսզի մեկ՝ ախորժակները զսպվի, երկրորդ՝ բրոքերների քանակը շատանա, որպեսզի մրցակցություն լինի և կոնսեսուսի գալու հնարավորությունը պակասի»,-ասել է վարչապետը:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր Գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ընկերության գործունեությունն իր մեջ ներառում է երկու հիմնական նախագծեր, որոնցից մեկը` տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով, իսկ մյուսը` Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11. 4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.4 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար:

Արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ: 

Անդրադառնալով արտոնությունների տրամադրմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք կարգավորվել է այդ գործընթացի հետ կապված մեխանիզմը՝ պարտավորությունների կատարման ընթացքը ժամանակին վերահսկելու համար: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վախթանգ  Միրումյանը պատասխանել է, որ համապատասխան մեխանիզմը դրված է, ինչը հստակեցնելու անհրաժեշտություն ունի:

«Պետք է դառնա ավտոպիլոտ ռեժիմ: Այսօր ինչ-որ մեկը պարտավորություն ունի և չի վճարել, ձեր և իրենց մոնիտորների վրա դա երևա»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը կազմակերպել պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում: 

Ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերին կամ գործակալներին կտրվի մաքսային կետերի տարածքում տեղակայվելու հնարավորություն 

Մաքսային կետերի տարածքում ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի կամ գործակալների տեղակայվելուն իրավական հնարավորություն տալու հանգամանքով պայմանավորված կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման  ընդունման դեպքում կապահովվեն համապատասխան իրավական հիմքեր` ապահովագրական ընկերությունների և գործակալների տեղակայումը ոչ միայն մաքսային կետին հարող տարածքում, այլ նաև մաքսային կետի տարածքում ապահովելու համար: 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացը պահել ուշադրության կե նտրոնում, որպեսզի  ծառայությունների տրամադրումն իրականացվի թափանցիկ պայմաններում և հաճախորդներին տրվի  ընտրելու հնարավորություն:

Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Մասնավորապես,   կկանոնակարգվեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի դուրսգրման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով դրանում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը: 

ԱՄԷ քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից 

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կազատվեն: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով թույլ կտրվի Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Տարեցտա րի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Նման որոշման ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար: 

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով  Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիսարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել էր մինչև 42 մլն ԱՄՆ դոլար և 130 մլն ռուբլի ընդհանուր գումարի չափով օժանդակություն: Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու միջգերատեսչական համաձայնագրի գործողության ժամկետը, ինչպես նաև՝ վերաբաշխումներ կատարելու մնացորդային գումարի ծախսման ուղղություններում՝ այն ուղղելով հրատապ և անհրաժեշտ մի շարք  միջոցառումների ֆինանսավորմանը:

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև  «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով  Ճապոնիայի կառավարությունը շնորհելու է մոտավորապես 1,2 մլն ԱՄՆ դոլար:

 Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշում, որի համաձայն մասնավորեցման է ներկայացվում  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն  (հասցեն` ք. Երևան, Կոմիտասի 49), որն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնա րկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով` 3 977 900 դրամով: Ընկերության գույքի մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը: 

Կարեն Կարապետյանն  անդրադարձել է պետական բաժնեմաս ունեցող, պետական մասնակցություն ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարություններին տրված հանձնարարականին՝ ֆինանսական արդյունքներն ամփոփելու վերաբերյալ:

Ըստ վարչապետի՝ ֆինանսական վատ արդյունք ունեցող և անմխիթար վիճակում գտնվող  հիմնարկների վերաբերյալ պետք է համապատասխան որոշում կայացնել: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե  արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներն  ավարտել են: Ի պատասխան ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշել է, որ հանրապետական գործադիր մարմինների ներկայացրած առաջարկություններն արդեն ամփոփվել են:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը իրականացնելու համար կառավարությունը որոշել է Դիլիջանի ուսումնական կենտրոնն՝ իր շարժական և անշարժ գույքով, ամրացնել  ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Լիազորված անձանց դատական գործերի մասնակցության օպերատիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi