Թրամփը 639 մլրդ դոլար Է խնդրել Պենտագոնի կարիքների համար
Международные новости ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար Է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար: Այդ մասին ասված Է 2018 թվական ֆինանսական տարվա ԱՄՆ-ի դաշնային բյուջեի նախագծում: Դրա հիմնական դրույթները Սպիտակ տան կողմից հրապարակվել են մարտի 16-ին:
«2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության նախարարության համար խնդրվում Է 639 մլրդ դոլար, 52 մլրդ դոլարով ավելի 2017 թվականի մակարդակի համեմատությամբ»,- նշվում Է փաստաթղթում:
Դրանում ընդգծվում Է, որ «գերատեսչության բազային բյուջեն պլանավորվում Է 574 մլրդ դոլարի չափով, այսինքն՝ անցյալ տարվա ցուցանիշներից 10 տոկոսով ավելի»: Եվս 65 մլրդ դոլար պահանջվում Է արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: