Առնվազն ութ մարդ է վիրավորվել Ֆրանսիայում հրաձգության ժամանակ
Международные новостиԱռնվազն ութ մարդ է վիրավորվել Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Գրաս քաղաքի վարժարանում հրաձգության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գրասի վարժարաններից մեկում հինգշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակը բացել է 17-ամյա աշակերտը, ով զինված է եղել երկու ատրճանակով, որսորդական հրացանով եւ երկու ուսումնական նռնակներով։ Նրա թիրախը ուսումնական հաստատության տնօրենն է եղել։ Հարձակվողը ձերբակալվել է, ոստիկանությունը փնտրում է նրա հնարավոր հանցակցին։