Ռոսօբորոնէքսպորտ․ Թուրքիան հետաքրքրված է տանկերի համար պաշտպանական համալիրներով
Международные новостиԹուրքիայի իշխանությունները ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից բացի հետաքրքրվել են նաեւ տանկերի համար պաշտպանության համալիրներով, հրաձգային զենքով ու զինամթերքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կիրականացնենք համատեղ խորհրդատվություններ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մի շարք առավել հեռանկարային փոխշահավետ նախագծերի մասին։ Անկարան մեծ հետաքրքրություն է դրսեւորել ռուսական ՀՕՊ համակարգերի, տանկերի համար ակտիվ ու պասիվ պաշտպանության համակարգերի, նաեւ հրաձգային զենքի ու զինամթերքների, ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարարությունների կարիքների համար հատուկ տեխնիկական միջոցների նկատմամբ»,- հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն ԱԼեքսանդր Միխեեւը։