Ռուս օլիգարխ Աբրամովիչի կնոջը «բռնացրել» են Թրամփի բարեկամի հետ
LifestyleՌուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի կինը՝ Դաշա Ժուկովան կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նրան տեսել են ԱՄՆ նախագահ Դոնալգ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, ամուսնու եղբոր՝ 31-ամյա Ջոշոուա Քուշների հետ։
Life-ը գրում է, որ նրանք հանդիպել են Նյու Յորքի Blue Ribbon ռեստորանում։ Ժուկովան ռեստորան է գնացել տաքսիով և առանց թիկնապահների։ Կուշերն ավելի շուտ է ռեստորան գնացել ու խնդրել է իրեն ամենահեռու սեղանի շուրջ նստեցնել։
Դաշան ու Ջոշուան ընթրել են, ինչից հետո Կուշերը Ժուկովային ուղեկցել է դեպի տաքսի ու ամուր գրկել է։
Նշենք, որ Ջոշուա Կուշերը համարվում է ԱՄՆ-ի ամենապահանջված փեսացուներից մեկը։ Երբ սովորում էր Հարվարդում, հետաքրքրվում էր IT-տեխնոլոգիաներով։ Իր աշխատած առաջին գումարը ներդրել է Instagram-ի և Spotify-ի մեջ։ Նա արդեն հինգ տարի է հանդիպում է մոդել Քարլի Քլոսի հետ։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ժուկովային այլ տղամարդկանց հետ ռոմանտիկ միջավայրում են «բռնացնում»։



