Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեզ հավատում ու վստահում են արդեն 97 տարի. ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյան

 Հայկական կարմիր խաչի ընկերությունը մարտի 19-ին կտոնի հիմնադրման 97-ամյակը: Մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող կառույց հանդիսանալով՝ ՀԿԽԸ-ն 11 մարզային, 1 տարածաշրջանային եւ 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով իրականացնում է իր առաքելությունը: Մարդկային տառապանքները թեթեւացնելու մեկ նպատակի շուրջ համախմբելով մարդասիրության ուժը`  ընկերությունը մարդկանց սատար է կանգնում բարդ իրավիճակներում, որոնք կարող են խոցելիո ւթյան պատճառ դառնալ: Հայկական կարմիր խաչի ընկերության ընթացիկ եւ ապագա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ:

-Արդեն գրեթե մեկ դար Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Մարտի 19-ը Հայկական կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է: Ի՞նչ ծրագրեր ունեք օրվա հետ կապված: Աջակցության ի՞նչ նոր ուղղություններ կկիրառեք մոտ ապագայում:

-Հայկական կարմիր խաչի ընկերությունն արդեն 97 տարի է, ինչ իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ընկերության գործունեության առավել ակտիվ շրջանը սկսվեց 1988 թվականին, երբ երկրաշարժից անմիջապես հետո ընկերությունն արձագանքեց աղետի հետեւանքով տուժածներին: Առաջին ինքնաթիռները, որոնք օգնություն ցուցաբերեցին մեր ազգաբնակչությանը, Միջազգային կարմիր խաչի ընտանիքի ինքնաթիռներն էին: Այնուհետև, Ազգային ընկերության գործունեությունը տարեցտարի սոցիալական աջակցությունից վերաճեց զարգացման ծրագրերի: Մարտահրավերներին արձագանքելու համար հարկավոր է ժամանակին համընթաց քայլել, եւ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք հետեւյալ ռազմավարական ուղղություններով` աղետների կառավարում, առաջին օգնություն, բնակչության տեղաշարժ, «Որոնում» ծառայություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, սոցիալ-առողջապահություն, մարդասիրական արժեքների տարածում:

Մեր գործունեության հիմքում ընկած է կամավորությունը, եւ մենք առաջնորդվում ենք շարժման  յոթ սկզբունքներով: Հայկական կարմիր խաչի ընկերությունը որպես կամավորական կազմակերպություն օգտագործում է կամավորության ողջ ներուժը, իսկ մեր կամավորները Հանրապետության ամենակարող ուժերից են:

-Ի˚նչ խնդիրներ կան ծառացած Հայկական կարմիր խաչի ընկերության առջեւ:

- Ամբողջ աշխարհում մարտահրավերներն այնքան շատ են, աշխարհում այնքան կարեւոր խնդիրներ են ի հայտ գալիս, որ դրանք լուծելու համար միջազգային ռեսուրսները գնալով նվազում են: Հետևաբար, տեղական ռեսուրսների մոբիլիզացումն այսօր երկրի ներսում շատ կարեւոր է: Մենք այն կառույցն ենք, որը պարտավոր է նպաստել ազգաբնակչության խոցելիության նվազմանը: Մեր միջոցներն անսահմանափակ չեն, և մենք, բնականաբար,  հստակ չափորոշիչներ ենք սահմանում, որպեսզի աջակից լինենք առավել խոցելի խմբերին:

-Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան պատերազմի հետեւանքով տուժած համայնքներին, տարհանված բնակիչներին: Հանդիսանալով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում հակամարտող կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման ուղղությամբ:

-Ապրիլյան դեպքերից հետո մենք փորձեցինք առավել որոշակիացնել մեր շարժման դերն ու կարողությունը: Մենք իրավիճակի և կարիքների գնահատում ենք անցկացրել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ գործընկերությամբ՝ օգտագործելով մեր կառույցը, որի հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրվել է գումարային աջակցություն տեղահանված ընտանիքներին: Ինչպես նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվել հիվանդանոցներում գտնվող զինվորների ընտանիքներին: Մենք մեր գործունեությամբ նպաստում ենք համայնքների դիմակայության ուժեղացմանը, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի արձագանքելու այս կամ ա յն մարտահրավերին:

-Դուք նաեւ մեծ աջակցություն եք ցուցաբերում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Ի՞նչ նոր նախաձեռնություններ եք հանդես բերել սիրիահայերի հետ կապված:

-Մեզ համար շատ մեծ մարտահրավեր էր 2012 թվականի ապրիլին սիրիահայերի ներհոսքը Հայաստան: Առաջին իսկ օրվանից մենք արձագանքեցինք սիրիահայերի խնդիրներին, փորձեցինք ինտեգրել նրանց մեր արդեն եղած ծրագրերում, որոնք իրականացնում ենք Հայաստանում Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ: Այսօրվա դրությամբ սիրիահայերին տարբեր ծրագրերի միջոցով աջակցել ենք 2.5-3 միլիոն դոլարի սահմաններում տարբեր բաղադրիչներով՝ մուտքի պայմանների բարելավում, սահմանային մոնիթորինգ,սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, ուղղոր դում, տնտեսական ինտեգրում և այլն:

Այսօր նպատակ ունենք Ավստրիական կարմիր խաչի հետ սկսելու մի նոր նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Մեզ համար նպատակային է մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպն ապահովելը:

-Այսօր մարդկության առջև ծառացած են մի շարք  սոցիալ-առողջապահական խնդիրներ: Ի˚նչ նոր ծրագրեր եք կիրառում այս ուղղությամբ:

-Այս պահին սոցիալ-առողջապահական ոլորտում շատ մեծ նախագիծ ենք իրականացնում: Բացել ենք երկու կենտրոն Վանաձորում եւ Գյումրիում, որոնք ծառայելու են տարեցների տնային խնամքին: Սա Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որովհետեւ խոսքը սոցիալ-առողջապահական պրոֆեսիոնալ խնամքի մասին է: Սա պիլոտային նախաձեռնություն է, և հաջողության դեպքում մենք նախատեսում ենք ընդլայնել գործունեության շրջանակները՝ տարածելով այն այլ համայնքներում և մարզերում նույնպես:

Ազգային ընկերությունը առողջապահական ոլորտում աշխատում է մի շարք այլ ուղղություններում, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, վնասի նվազեցումը, առողջ ապրելակերպը:

Պարբերաբար իրականացվում են նաև կանխարգելմանը նպաստող իրազեկման միջոցառումներ, քանի որ պաշտպանված լինելու համար կարևոր է իրազեկ ու նախապատրաստված լինելը:

-Ի˚նչ վիճակագրություն ունեք Հայաստանում ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ:

-2012-2015 թվականներին Հայկական կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ իրականացնում է «Ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տվյալների հավաքագրում Հայաստանում» ծրագիրը:  Նախաձեռնության նպատակն է IMSMA համակարգչային ծրագրի միջոցով իրականացնել ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում: Ծրագրի արդյունքում IMSMA տեղեկատվական բազայում հավաքագրվել է 585 տուժած՝ ՀՀ բոլոր մարզերից: Ամբողջ տեղեկատվությունը, համաձայն երկկողմանի համաձայնագրի, փոխանցվել է ԿԽՄԿ, որն իր հերթին հանձնել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին»: Հետագա հավաքագրումը եւ դրա հետ կապված գործունեությունը իրականացվում է վերը նշված կենտրոնի կողմից, իսկ ԿԽՄԿ-ն իր ծրագրերի միջոցով աջակցում է այդ ցանկում գտնվողներից առավել խոցելիներին:

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян