Թբիլիսիում հայտարարել են Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին
Международные новостиՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված Է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում Է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված Է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել Է Ջանելիձեն մարտի 17-ին կայացած բրիֆինգում:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին ենթադրել Է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված Է ոչ թե Վրաստանի դեմ, որը չունի ժամանակակից ռազմաօդային ուժեր, այլ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: