Կրկնօրինակելով Քայլի Ջեներին՝ Բլեք Չայնան նմանակում է Քիմ Քարդաշյանի քրոջ ոճը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռոբ Քարդաշյանի ընկերուհու՝ պարուհի Բլեք Չայնայի Instagram-ի լուսանկարները մեկը մյուսից տպավորիչ են։ Սթրիփթիզ պարուհին ու Ռոբի դստեր՝ Դրիմ Ռենեյի մայրը, վերջերս սկսել է կրկնօրինակել Քի մ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների ոճը։

Չայնան մի քանի ժամ առաջ իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որը շատ նման է Քայլիի լուսանկարին՝ անցած աշնանը նրա ապրանքանիշի գովազդարշավից։


Ըստ երեւույթին Չայնան նույնպես ուզում է յուրացնել այն կոմերցիոն ջիղը, որն ունի Քայլին։

Ի դեպ, Չայնան հայտնվել է Cosmopolitan –ի ապրիլյան համարի շապիկին ու էջերին։ Աղջիկը իր 11 մլն բաժանորդներին ուրախացրել է՝ ներկայացնելով փոքր տեսագրություն պարբերականի համար ֆոտոշարքից։