Ոստիկանությունը պարզել է Կիմ Չեն Նամի սպանության եւս մեկ կասկածյալի անձը
Международные новостиՄալայզիայի ոստիկանությունը պարզել է Կիմ Չեն Նամի մահվան մեջ եւս մեկ կասկածյալի անձը, ով ենթադրաբար առանցքային դեր է կատարել գործողությունում, հայտնում է New Straits Times–ը։
Կուալա Լումպուրի օդանավակայանում տեսախցիկների տեսագրությունները մանրակրկիտ վերլուծելուց հետո հայտնաբերել են մոտ 30 տարեկան մի տղամարդու։ Փորձագետները համարում են, որ հենց նա է վերահսկել ամբողջ գործողությունը, իսկ հարձակումից հետո նա ուշադիր հետեւում էր Կիմ Չեն Նամի վիճակին։
Աղբյուրների խոսքով՝ մալայզիական կողմը օպերատիվ տեղեկություն է ստացել ճապոնական հատուկ ծառայություններից այն մասին, որ այդ տղամարդը Հյուսիսային Կորեայի քաղաքացի Չեն Նամ Ունեն է։ Սպանությունից մի քանի ժամ հետո նա մեկնել է Կուալա Լումպուրից։
Մի քանի օր առաջ ԻՆտերպոլը կալանավորման թուլատվություն է տվել Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիների անունով, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի սպանության մեջ։ Մալայզիայի ոստիկանությունը համարում է, որ նրանք հիմա Փհենյանում են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել սպանության անմիջական իրագործողներին՝ Վիետնամի ու Ինդոնեզիայի քաղաքացիներ հանդիսացող երկու կնոջ։ Եւս երկու կասկածյալ էլ, դարձյալ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ, ենթադրաբար թաքնվում են Կուալա Լումպուրում ԿԺԴՀ-ի դեսպանատանը։