ԱՄՆ-ի պահանջով ազատ առեւտրի թեման հանվել է G20–ի հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունից
Международные новостиԱզատ առեւտրի ու բաց շուկաների թեման չի ընդգրկվել Քսանյակի խմբի երկրների ֆինանսների նախարարների ու ԿԲ-ների ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։ Դրա պատճառը ԱՄՆ պատվիրակության դիրքորոշումն էր, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Գործակալության տվյալներով, նախարարները հրաժարվել են դատապարտել հովանավորչական տնտեսական քաղաքականությունը ու պնդել ազատ առեւտրի անհրաժեշտությունը՝ ամերիկյան պատվիրակության բողոքի պատճառով
Մինչ այդ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հնարավոր է համարել, որ այդ խնդիրներից կհաջողվի խուսափել, քանի որ այդ հարցերը կարող են լուծվել միայն նախագահների ու վարչապետների գագաթնաժողովում։ Շոյբլեի խոսքով Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ առեւտրատնտեսական ոլորտում հնարավոր է պրոտեկցիոնիստական միջոցառումների ներդրում, անհնար է դարձրել միասնական դիրքորոշման համաձայնեցումը
G20-ի ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների հանդիպումն անցնում է մարտի 17-18-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։