«Դժվար է նոր բան ստեղծել». Իվետա Մուկուչյանը՝ Արծվիկի երգի մասին
Lifestyle«Այնքան հպարտ եմ, որ Հայաստանը միշտ ինչ-որ նոր բան է փորձում եւ երբեք չի կենտրոնանում ստանդարտների վրա»,-անդրադառնալով «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգին, իր ֆեյսբուքյան էջում գրել է մրցույթի մեր նախորդ տարվա մասնակից Իվետա Մուկուչյանը:
«Միշտ էլ դժվար է ինչ-որ նոր բան ստեղծել եւ լինել նորարար: Հաջողություն քեզ, Արծվիկ: Անհամբեր սպասում եմ կենդանի կատարմանը»,-գրել է երգչուհին:
