Վերադարձ անցյալ․ 5 բյութի թրենդ, որ վերադարձել են 90-ականներից
LifestyleՑանկացած նորը մոռացված հինն է։ Այն թրենդները, որոնք նորաձև էին 90-ականներին, կրկին վերադառնում են։
Tochka-ն գրում է, որ այս բյութի թրենդները կրկին նորաձև են, հատկապես, այս գարնանը։
Ահա անցյալից վերադարձած գլխավոր թրենդները։
1. Սուր մազափունջ և խառը վարսեր։ Թափթփված, խառը վարսերը կրկին նորաձև են։ Պետք չէ մոռանալ դրանք լվանալու և սանրելու մասին, սակայն այժմ կարելի է ժամեր շարունակ չհարդարել վարսերն այլ պարզապես թողնել իրենց բնական տեսքով։ Սուր մազաձնջերը ևս շատ նորաձև կլինեն։


2. Երկնագույն ստվերաներկ կոպերին։ Իհարկե, 90-ականների դիմահարդարումը մի փոքր ագրեսիվ էր, սակայն դրա այժմյան տարբերակն ավելի նուրբ ու կանանցի է։

3. Շագանակագույն շրթներկ։ 2017-ին կրկին ակտուալ կլինի շագանակագույն շրթներկը։ Կարող եք օգտագործել ինչպես փայլուն, այնպես էլ անփայլ տարբերակները։


4. Սադափե (Перламутровый) կարմրաներկ։ Այժմ նման գույնի հայլայթերները շատ նորաձև են, դրանք մաշկն ավելի հարթ են դարձնում։ Սակայն, կարևոր է չափը չանցնել։

5. Քամելեոն մանիկյուր։ Գույնը փոխող ու մետաղական երանգներ ունեցող մանիկյուրը չափազանց նորաձև կլինի այս տարի։
