11 խորամանկություն, որոնց շնորհիվ ձեր տեխնիկան միշտ թարմ տեսք կունենա
LifestyleՅուրաքանչյուր ժամանակակից մարդ օրվա ընթացքում բազմաթիվ գաջեթներ է օգտագործում, որոնք ժամանակի ընթացքում հնանում են ու կորցնում իրենց տեսքը։
Adme-մ գրում է, որ կա մի քանի պարզ հնարք, որոնց շնորհիվ կարող եք հեշտությամբ ձեր գաջեթներին թարմություն հաղորդել ու նոր տեսք տալ։
1. Հագուստի վրայից փոշի հանող գլանակը կարող է մաքրել նաև դինամիկները։

2. Ականջակալները կարելի է մաքրել ատամի խոզանակի ու մածուկի օգնությամբ։

3. Ականջակալների լարերի կեղտը կարելի է մաքրել սովորական ռետինի օգնությամբ։

4. Ականջակալների բնիկը կարելի է մաքրել ատամերի արանքը մաքրող սարքի միջոցով։

5. Ստեղնաշարը մաքրելու համար դրա վրա սկոչ կամ այլ կպչուն թուղթ կպցրեք և պոկեք։

6. Գաջեթների էկրանները պետք է միայն փափուկ կտորով մաքրել, քանի որ թղթյա անձեռոցիկները կարող են վնասել դրանք։

7. Սուրճի ֆիլտրերով կարող եք մաքրել համակարգչի էկրանի փոշին։

8. Համակարգիչների usb-բնիկները մաքրելու համար փոքրիկ հարմարանք պատրաստեք։ Բնիկի չափսով կոշտ թուղթ կտրեք, սոսնձի օգնությամբ դրա ներքևի հատվածում որևէ կպչուն կտոր կպցրեք ու մաքրեք բնիկները։

9. Սովորական թղթով կարելի է մաքրել միայն ապակուց պատրաստված էկրանները։ Մնացած բոլոր տեսակի նյութերից պատրաստված էկրանները կփչանան, եթե սովորական թղթով մաքրեք։

10. Հեռախոսի կամ այլ գաջեթի էկրանի խազերից ազատվելու համար անջատեք այն, կպչուն թուղթ կպցրեք էկրանը շրջապատող բոլոր հատվածներում ու մի քանի կաթիլ փայլեցնող հեղուկ լցրեք էկրանին։ Զգուշորեն տարածեք այն, իսկ հետո մաքրեք փափուկ կտորով։

11. Հեռախոսների դժվար հասանելի հատվածները մաքրեք ատամի խոզանակի օգնությամբ։
