Փարիզի Օռլի օդանավակայանում ոստիկանների վրա հարձակվողի հայրն ազատ է արձակվել
Международные новостиՖրանսիայում իրավապահ մարմինների աշխատակիցներն ազատ են արձակել Փարիզում երկու անգամ ոստիկանների վրա հարձակված տղամարդու հորը: Հայտնի է, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում, իսկ երկրորդը` Օռլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է France Press-ը:
Նշվում է, որ Բելգասեմի հայրը, եղբայրն ու զարմիկը ձերբակալվել են միջադեպից անմիջապես հետո: Ընդ որում՝ զարմիկն ինքնուրույն է եկել ոստիկանության բաժանմունք:
Աղբյուրի հաղորդմամբ` նախօրեին ոստիկանությունը փաստաթղթերի ստուգում իրականացնելու նպատակով կանգնեցրել է ավտոմեքենան, որի վարորդը կրակ է բացել օդաճնշական ատրճանակից և վիրավորել ոստիկանին:
Դրանից հետո վարորդը փախուստի է դիմել, գողացել մեկ այլ ավտոմեքենա և Օռլի օդանավակայանում հարձակվել զինվորականների վրա: Իրավապահ մարիմինները կրակ են բացել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով նա մահացել է:
Տեղական իշխանություններն ահաբեկչական ակտ են որակել տեղի ունեցածը: Պարզվել է, որ դրա կազմակերպիչը եղել է 39-ամյա Զիեդ Բեն Բելգասեմը: Երկու հարձակման հետաքննությամբ կզբաղվի Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը: