Մալայզիայի ոստիկանությունը չի բացառում նոր ձերբակալությունները` Կիմ Չեն Նամի սպանության հետ կապված
Международные новостиՄալայզիայի ոստիկանությունը չի բացառում նոր ձերբակալությունները, ներառյալ` «կարեւոր անձի », ձերբակալությունը` կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության հետ, հաղորդում է Reuters-ը:
Մալայզիայի ոստիկանության ղեկավար Աբու Բաքարը հրաժարվել է բացահայտել առաջիկա ձերբակալությունների վերաբերյալ մանրամասները:
«Ես չեմ հերքում, որ մենք ԿԺԴՀ-ի մի քանի քաղաքացիների ենք կասկածում սպանության մեջ եւ ամեն ինչ անում ենք նրանց ձերբակալեու համար: Ես չեմ կարող ասել` ովքեր են նրանք, բայց ես վստահ եմ, որ նրանց թվում կա նաեւ «կարեւոր անձ», - նշել է նա: