Իտալիայում 2 տղամարդիկ յուրացրել են գումարը, որը պատահմամբ կորցրել են բանկի կողոպտիչները
Международные новостиԻտալիայում ատրճանակներով զինված կողոպտիչները բանկից թալանել են մոտ 9 հազար եվրո: Փախուստի դիմելու ժամանակ նրանք պատահաբար գետնին են գցել 700 եվրո:
Ավելի ուշ երկու տղամարդ գտել է ընկած գումարը և որոշել յուրացնել այն: Տեսախցիկները գրանցել են այն պահը, երբ 38 և 25-ամյա տղամարդիկ գետնից բարձրացրել են թղթադրամները, և շուտով նրանք ձերբակալվել են:
Mail Online-ի հաղորդմամբ` ավելի ուշ ձերբակալվել են նաև իրական կողոպտիչները: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ նրանցից մեկը 23 տարեկան է և արդեն դատվածություններ ունի: Մյուս հանցագործի ինքնությունը պարզվում է: