Ֆերդինանդ Պիեխը կարող է վաճառել Porsche-ում իր մասնաբաժինը
Международные новостиPorsche-ի համասեփականատեր Ֆերդինանդ Պիեխը կարող է վաճառել իրեն պատկանող գերմանական ավտոկոնցերնի բոլոր բաժնետոմսերը Պիեխ եւ Porsche ընտանիքի մյուս անդամներին, հաղորդւմ է Bild am Sonntag պարբերականը:
Volkswagen-ի դիտորդական խորհրդի նախկին նախագահ 79-ամյա Ֆերդինանդ Պիեխին են պատկանում Porsche-ի բաժնետոմսերի 14,7 տոկոսը: Բաժնետոմսերի այդ փաթեթն արժե 1 մլրդ եվրո:
Պիեխը Porsche-ի իր բաժնեմասի վաճառքի վերաբերյալ բանակցություններ է վարում: Porsche եւ Պիեխ ընտանիքներին է պատկանում Volkswagen Group-ի բաժնետոմսերի 52 տոկոսը: Վերոնշյալ երկու ընտանքիներն առավելապես իրավունք ունեն գնել Ֆերդինանդ Պիեխի բաժնետոմսերը:
Բաժնետոմսերի փաթեթը կարող է փոխել սեփականատիրոջը մայիսի 30 -ին կայանալիք Porsche SE-ի ամենամյա ընդհանուր ժողովից առաջ: