ԱՄՆ կոնգրեսի կոմիտեի նախագահ. Թրամփի` Կրեմլի հետ կապերի մեղադրանքները չեն հաստատվում
Международные новостиԱՄՆ կոնգրեսի` հետախուզության հարցերով նախագահ, հանրապետական Դեւին Նունյեսը հայտարարել է, թե ոչ մի ապացույց չի տեսել այն բանի, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը կապի մեջ է եղել ռուսական կառավարության հետ` 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում, հաղորդում է BBC-ն:
«Հիմնվելով այս առավոտյան ինձ հայտնի ամբղջ տեղեկության վրա` ես կարող եմ միայն մեկ եզրակացության հանգել` դավադրություն չի եղել», - հայտարարել է կոնգրեսականը: