69-ամյա Շվարցենեգերին հրաժարվում են նկարահանել «Տերմինատոր 6»-ում
Lifestyle«Տերմինատորի» սիրահարների համար լուրն այնքան էլ հաճելի չի լինի, քանի որ ֆիլմի վեցերորդ մասն առաջիկայում չեն տեսնի: Պրոդյուսերները հրաժարվել են նկարահանել ժապավենի շարունակությունը, քանի որ վստահ չեն, որ 69-ամյա Առնոլդ Շվարցենեգերը կկարողանա այս տարիքում լիարժեք մասնակցել նկարահանումներին:
Ըստ New York Daily News-ի՝ 2015 թվականին թողարկված «Տերմինատորի» 5-րդ մասը 89 մլն դոլար է հավաքել ամերիկյան եւ 440 մլն դոլար՝ համաշխարհային կինովարձույթում:
Բայց, չնայած ֆինանսական հաջողությանը, քննադատներն ավելի քան սառն էին ընդունել ֆիլմը:
«Հիմա պրոդյուսերները նոր սցենար են պատրաստում, որը ե՛ւ կբավարարի քննադատներին, ե՛ւ ֆինանսական հաջողություն կապահովի, բայց այդ սցենարում Առնոլդի համար առայժմ տեղ չկա, քանի որ պրոդյուսերները կասկածում են՝ արդյո՞ք արժե նրա տարիքում խաղալ ժապավենում»,- հաղորդում են ներքին աղբյուրները: