Անդրեն` X Factor-ում իր թիմի հաջողության եւ ժյուրիի անդամների միջեւ լարվածության մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
X Factor-ի 5-րդ գալա համերգն էլ մնաց անցյալում: Նախագծում Անդրեն միակ ժյուրիի անդամն է, որը պայքարը դեռեւս շարունակում է իր 3 մասնակիցների` Աբրահամ Խուբլարյանի, Յուրի Ադամյանի եւ Էդգար Ղանդիլյանի հետ:
Համերգից հետո NEWS.am STYLE-ը զրուցեց երգչի հետ` պարզելու, թե որն է նրա կայուն եռյակի հաջողության գրավականն ու, արդյոք, նրան կհաջողվի կրկնել նախորդ X Factor-ի ռեկորդը` երեք տղաներով հասնել եզրափակիչ փուլ:
-Անդրե, նախագծի սկզբում, կարծես թե, դժգոհ էիր, որ պետք է տղաների խմբի հետ աշխատես: Կպատկերացնեի՞ր, որ 5-րդ գալա համերգին դեռ պահպանելու ես եռյակդ:
-Այս անգամ ցանկանում էի աշխաել կամ մեծերի, կամ աղջիկների խմբի հետ, քանի որ անցած տարի արդեն ունեի տղաների թիմի հետ աշխատելու փորձ` սահմանելով համաշխարհային ռեկորդ: X Factor-ի պատմության մեջ դեռ չէր եղել այդպիսի դեպք, երբ պրոդյուսերը մինչեւ վերջ մնար իր 3 մասնակիցների հետ:
Հետագայում այս թիմի հետ էլ աշխատելիս հասկացա, որ իրենց մեջ էլ կա պոտենցիալ, պարզապես դա պետք էր ճիշտ մատուցել հեռուստադիտողին, որպեսզի նրանք սիրվեին: Դրա համար պետք էին ճիշտ բեմադրություններ, ճիշտ կերպարներ, ճիշտ երգեր եւ այդ ամենը ճիշտ զգալ: Ես հենց դրա վրա եմ աշխատում, որ նրանք ճիշտ կերպով մատուցեն ընտրված երգը, որպեսզի հեռուստադիտողը եւս սիրի նրանց:

-Ո՞րն է, ըստ քեզ, ձեր թիմի հաջողության գաղտնիքը:
-Մեր հաջողությունը նրանում է, որ նրանք իմ ցանկությունը կատարում են: Ես շատ խստապահանջ եմ փորձերի ժամանակ եւ մաքսիմալ ստանում եմ այն, ինչ պատկերացնում եմ: Որպես պրոդյուեր` պետք է զգաս, թե ինչ պետք է անել, որպեսզի լավ մասնակցին չփչացնես, իսկ միջակին բարձրացնես վերեւ:
Ժյուրիի բոլոր անդամներն էլ ունեին ուժեղ թիմեր, բայց, ինչպես տեսնում եք, իմ թիմը դեռ կայուն է, իսկ նրանցից շատերի ուժեղ մասնակիցներն արդեն լքել են նախագիծը:
Նաեւ կարեւոր է այն փորձը, որը ես ունեմ, քանի որ ես միայն անցած X Factor-ի ժամանակ չէ, որ հաջողություն եմ գրանցել: Առաջին X Factor-ի ժամանակ էլ իմ թիմի երկու անդաները եղան լավագույն քառյակում, հետո «Պրեմիերա 1» նախագծում հաղթեցինք Սոնա Ռուբենյանի հետ, «Պրեմիերա 2»-ում կրկին հաղթեցի Լենա Ղազարյանի, Սուսաննա Պետրոսյանի եւ Նարեկ Մակարյանի հետ` հայտնվելով լավագույն եռյակում, «Նոր Ալիք» մրցույթին էլ Սոնա Ռուբենյանի հետ մեկնեցի` որպես պրոդյուսեր: Չեմ ուզում մեծամիտ հնչել, բայց ես վստահ եմ իմ կատարած աշխատանքի մեջ:
-Ի՞նչ ես կարծում, այնուամենայնիվ, կկարողանաս կրկնել նախորդ X Factor-ի ռեկորդը:
-Ճիշտն ասած` չունեմ այդ ձգտումը: Սա շատ անկեղծ եմ ասում, որովհետեւ, նախ, դժվար է անընդհատ պարապել երեք մասնակիցների հետ եւ աշխատել նույն եռանդով: Ավելի հեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ կամ երկու մասնակցի վրա…Շատ ժամանակ եմ ծախսում այդ փորձերի վրա, բայց նաեւ պետք է նշեմ, որ սիրով եմ դա անում: Բայց այդ ռեկորդը էլ չեմ ձգտում կրկնել. դա արդեն արել եմ, ինձ անձամբ շնորհավորել է Սայմոն Քոուելը` հրավիրելով ինձ եւ իմ թիմին Լոնդոն: Իհարկե, այս անգամ էլ եմ ցանկանում հաղթել, բայց այն մեկ մասնակցով, որին կընտրի հեռուստադիտողը: Նրանք երեքն էլ տարբեր են: Աբրահամն ունի հզոր ձայն, Էդգարն, ասես, ռումբ լինի բեմում. նա շատ արտիստիկ է, իսկ Յուրան շատ անկեղծ է ու պարզ ու հենց դրանով է գրավում հեռուստադիտողին:
Շարունակությունը՝ այստեղ: