Այդ օրը տոնի վերածվեց. Վահան Խաչատրյանը՝ նոր հավաքածուի ցուցադրության և հայկական բրենդների կարևորության մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Մարտի 18-ին «Դալմա Գարդեն Մոլում» կայացավ «BIAYNI BY VAHAN KHACHATRYAN»-ի գարնանային հավաքածուի ցուցադրությունը: «BIAYNI BY VAHAN KHACHATRYAN»-ի նոր հավաքածուն ցուցադրում էին ոչ թե մոդելները, այլ հայտնի կանայք, որոնցից շատերին պոդիումի վրա ուղեկցում էին իրենց երեխաները:
Life.panorama.am-ի հետ զրույցում դիզայներ Վահան Խաչատրյանը պատմեց ոչ միայն ցուցադրության մանրամասների, այլեւ հետագա ծրագրերի եւ հայկական արտադրության բրենդների ճանաչման կարեւորության մասին:
«Չորս տարի առաջ Հայաստանում առաջին անգամ կրկին ինքս նման ցուցադրություն ներկայացրի, երբ հայտնի գեղեցկուհիներն իրենց երեխաների հետ քայլեցին պոդիումի վրայով, սակայն այդ երեւույթը ինքնին նորություն չէ ու ընդունված ձեւաչափ է աշխարհում: Այս անգամ կրկին այդ գաղափարն օգտագործելը հատուկ նպատակ ուներ. Բազմիցս մեր այցելուները մեզ հարցնում են, թե արդյոք հնարավոր է նույն զգեստից կամ հագուստից ունենան նաեւ իրենց երեխաները: Դրանցով էլ ոգեշնչված՝ որոշեցինք, որ ժամանակն է ավելի հասանելի կերպով նման հագուստներ մատուցել մեր այցելուներին: Այսուհետ շատ պատրաստի օրինակներ կլինեն մեզ մոտ երկու տարբերակից՝ մայրիկների եւ երեխաների համար: Ի դեպ՝ ցուցադրությանը ներկա էին ոչ միայն հայտնի մայրիկներն ու իրենց երեխաները: Մնացած օրինակները որոշեցինք ներկայացնել կրկին հայտնի դեմքերով եւ բնավ պարտադիր չէր, որպեսզի նրանք մոդելային կազմվածք ունենային: Սա եւս հատուկ նպատակ ուներ, որպեսզի մարդիկ տեսնեին, որ մեզ մոտ կան տարբեր կառուցվածքների եւ տարիքային խմբերի համար նախատեսված հագուստներ»,- նշեց Վահան Խաչատրյանը:
Շարունակությունը՝ այստեղ: