Ереван, 11.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятся Прокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида Минасяна СК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производство Главы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствами Число жертв израильских ударов по Ливану возросло до 303 Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистов Глава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес России Циклон, снег и резкое потепление: погодные качели в Армении 2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»


Ձեր ծննդյան ամիսը շատ բան կարող է պատմել ձեր մասին

Lifestyle

Հունվար

Միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բնավորությամբ լիդեր եք, քանի որ ծնվել եք տարվա առաջին ամսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում քաոս է, դուք հանգիստ եք։ Սովոր եք ամեն ինչ մանրամասն մտածել, ուշադիր եք մանրուքների նկատմամբ։ Հունվար ամսին ծնված մարդիկ առանձնահատուկ գնահատում են բարությունն ու ազնվությունը, հանգստությունն ու հարմարավետությունը գերադասում են աղմուկից, մշտական տոնից։ Պաշտում եք սիրելը և ձեզ հրաշալի եք զգում, երբ որևէ նոր բան եք իմանում։

Փետրվար

Եթե ծնվել եք փետրվար ամսին, նշանակում է՝ ուրախ, սիրող և բավական պրագմատիկ մարդ եք։ Սիրում եք ժպտալ և ամենուր տարածում եք ձեր ուրախությունը։ Մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում։ Վստահությունն ու պարտականությունների կատարումը շատ կարևոր են ձեզ համար։ Այդ պատճառով էլ ամեն հնարավոր բան անում եք՝ մտերիմներին չհիասթափեցնելու համար. կատարում եք տրված խոստումները։ Կարելի է վստահել այս ամսին ծնված անձանց, քանի որ ցանկացած առաջադրանք կատարելիս ներդնում են ողջ ուժերը։ Բարի են, առատաձեռն։ Սիրում են նոր ծանոթություններ ձեռք բերել, միևնույն ժամանակ գնահատում են միայնակ անցկացրած ժամանակը։ Գնահատում եք կարգուկանոնն ու մաքրությունը։ Մշտապես բացահայտում են իրենց նոր հնարավորությունները, տաղանդները։ Երբեք ուշ չէ սովորելու և փոխվելու համար։

Մարտ

Կրքոտ և ստեղծագործ մարդիկ են։ Վառ և էներգիայով լի կյանքով են ապրում։ Նրանց դուր է գալիս ամեն օր որևէ նոր բան իմանալ։ Ապրում են սրտի թելադրանքով և ասում այն, ինչ մտածում են։ Ձգտում են պաշտպանել անձնական կյանքը, բայց փոխվում են, երբ հանդիպում են իսկապես հարազատ մարդու։ Սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ Աշխատանքի կատարման առումով հպարտանում են իրենցով և վարպետ համարում միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու գործում։ Պետք չէ վախենալ մարդկանց հետ անկեղծանալուց, պատմեք ձեր մասին։ Նրանք կարող են ունենալ հարցերի պատասխանները, որոնք փնտրում եք։ Հույսը մի դրեք միայն ձեզ վրա։

Ապրիլ

Վառ, ոգեշնչված մարդիկ են, ովքեր ոսկի սիրտ ունեն։ Սիրում են նվերներ և անակնկալներ մատուցել մտերիմներին։ Ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում նրանց, քան ուրախությունը սիրելի մարդկանց աչքերում։ Իրենց ջերմությամբ վարակում են յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում են։ Գնահատում են աշխատանքը, և երբ ցանկանում են որևէ բանի հասնել, համբերությամբ են լցվում։ Հարազատները կարող են հույս դնել նրանց վրա. նրանք բարի են և կենսախինդ։ Երբեմն նրանց թվում է, թե աշխարհում չկա իրենցից ավելի դժբախտ մարդ, բայց անձրևից հետո միշտ ծիածան է հայտնվում երկնքում. ձեր կյանքում ևս դրական փոփոխություններ տեղի կունենան։

Մայիս

Համեստ մարդիկ են, ում համար առաջին տեղում են շրջապատող մարդիկ և ոչ թե իրենք։ Մի փոքր բռնկուն են, և որևէ մեկը չգիտի՝ ինչ սպասել նրանցից։ Եթե որևէ բան են որոշել, ապա պարտադիր կհասնեն դրան, այլ բառերով ասած՝ համառ են։ Բարի են, միշտ օգնում են շրջապատող մարդկանց։ Պաշտում են ժպտալ և լավ ժամանակ անցկացնել։ Ուժեղ են, խելացի։ Այս ամսին ծնված անձանց երբեմն թվում է, թե կյանքը չափազանց բարդ է և մշտական պայքարի կարիք ունի, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Լսեք սրտին և մտերիմների խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի ձեզ։ Դժվարությունները դիտարկեք՝ որպես փորձ։ Նախկինում արված սխալներից հետևություններ արեք և մոռացեք անցյալի մասին։

Հունիս

Անհոգ, համբերատար մարդիկ են, ովքեր երբեք չեն ընդունում «ոչ» պատասխանը։ Եթե գիտեք, թե ինչ եք ցանկանում, կհասնեք դրան։ Հմայքը, խելքն ու անվախ լինելը մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ։ Բազմակողմանի զարգացած մարդիկ են, ով տարբեր սիրելի զբաղմունքներ ունեն և մշտապես տեղյակ են իրադարձություններից։ Պաշտում են արվեստը։ Հունիս ամսին ծնված մարդիկ հեշտությամբ հաշտվում են այն միջավայրի հետ, որում հայտնվել են։ Բարի են, խելացի, հավատարիմ ընկեր և ջանասիրաբար աշխատող։

Հուլիս

Սիրում են ուրախանալ և հյուրեր ընդունել։ Սիրում են բացահայտել աշխարհը։ Շատ հետաքրքրասեր են, մշտապես հարցեր են տալիս, եթե որևէ բան անհասկանալի է։ Աշխատավայրում հպարտանում են նրանցով։ Բարեհոգի են, մարդկանց հաճելի է նրանց հետ, պաշտում են նոր բարձունքների հասնել և երբեք ետ չեն նայում։ Խելացի են և ստեղծագործ։ Մոտակա ժամանակահատվածում նրանց գլոբալ փոփոխություններ են սպասվում

Օգոստոս

Ուժեղ են և դիմացկուն։ Ինքնավստահ են, միշտ գիտեն ճիշտ պատասխանը։ Սոցիալական միջավայրում պատասխանատու են։ Բոլորը գիտեն, որ կարելի է հույս դնել նրանց վրա։ Արժեքավոր խորհուրդներ են տալիս, լիդեր են։ Բարդ իրադրություններում հանգիստ են, տանել չեն կարողանում ուշացումները և միշտ հետևում են կանոններին։ Սա չի նշանակում, թե այս ամսին ծնված մարդիկ չեն կարողանում ուրախանալ։ Նրանք պաշտում են ծիծաղել և ժամանակ անցկացնել երեկույթներում։ Սիրում են կյանքը, բնությունն ու կենդանիներին, մեծ ու բարի սիրտ ունեն։

Սեպտեմբեր

Պահպանողական են, հաճույք են ստանում պարզ բաներից, շտապել չեն սիրում։ Վայելում են ժամանակը և դիտարկում շրջապատող աշխարհը։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ չեն հասկանում նրանց անշտապ լինելը։ Գնահատում են լավ պահվածքը, դաստիարակությունն ու տան հարմարավետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան էլ նրանց կիրքը չեն։ Գերադասում են ժամանակ անցկացնել այգում կամ թանգարանում։ Բարի են։

Հոկտեմբեր

Ստեղծագործ են, հեշտությամբ հրապուրվող։ Նկատում են ցանկացած մանրուք։ Զբաղմունքներին տրվում են ամբողջ հոգով, կանեն հնարավոր ամեն բան՝ գործն անելու այնպես, ինչպես հարկավոր է։ Գնահատում են պատմությունը, սիրում են նոր բաներ իմանալ։ Խիստ մարդու կերպարի տակ թաքնված է նուրբ, բարի և զգացմունքային մարդ։ Սիրում են կարգուկանոն և մաքրություն։ Նրանց մեջ մարդկանց ձգում է համբերատարությունը։ Ոչ միշտ են համաձայնում շրջապատի հետ։

Նոյեմբեր

Ուժեղ են, դիմացկուն, կամակոր։ Իրականում այս «պատերի» տակ ոսկե սիրտ է թաքնված։ Զգացմունքային և հոգատար են, սիրում են ուրախանալ։ Բնավորության շնորհիվ ցանկացած հավաքույթ վերածում են տոնի։ Նվիրված աշխատակից են։ Ոչինչ նրանց այնպես չի երջանկացնում, ինչպես որակյալ արված աշխատանքը։ Երբեմն պայքարում են անցյալի դեմ, բայց հարկավոր է մոռանալ այն։

Դեկտեմբեր

Ուրախ և էներգիայով լի մարդիկ են, սիրում են ջերմություն, հարմարավետություն, վառ գույներ։ Գնահատում են կարգուկանոնն ու կազմակերպվածությունը: Հպարտանում են իրենց հանգստությամբ։ Բայց… դա ընդամենը դիմակ է. նրանց ներսում եռում են զգացմունքներն ու էմոցիաները։ Չնայած ջանքերին՝ ոչ միշտ է ստացվում գլուխ հանել դրանցից։ Սիրում են ստեղծագործել, և երբ նոր միտք է հայտնվում գլխում, դառնում են ամենաերջանիկ մարդը։ Աշխատում են կյանքն ի ցույց չդնել և մոտ հարաբերություններ ունենալ մարդկանց միայն փոքր խմբի հետ։ Հետևում են սովորույթներին, համեստ են, աշխատասեր։ Մոտակա ժամանակահատվածում կյանքը կփոխվի. առաջին հայացքից փոփոխությունները կարող են անցանկալի թվալ, բայց իրականում այդպես չէ։

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормыUcom и Impact Hub Yerevan запускают третий этап программы поддержки зелёных инноваций Юнибанк запустил реферальную акцию «Приглашай друзей и получай бонусы»Team Holding: завершён второй этап размещения долларовых облигаций. Андеррайтер - Freedom Broker Armenia Минус $5,1 млрд за год, долг $14,5 млрд, 74% реэкспорта: арифметика катастрофы Армении«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Ucom представляет услугу виртуального облачного сервера VPSДжей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьнике