Մակրոնն առավել համոզիչ է հանդես եկել Ֆրանսիայի նախընտրական բանավեճերում. հարցում
Международные новостиՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճերը դիտածներն այն կարծիքն են հայտնել, որ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն առավել համոզիչ Է հանդես եկել բանավեճերի հինգ մասնակցիների թվում:
Այդ մասին վկայում են Elabe սոցիոլոգիական ինստիտուտի տվյալները, որոնք ներկայացրել Է BFM TV հեռուստաալիքը:
Հարցվածների 29 տոկոսը նախապատվությունը տվել Է Մակրոնին, 20 տոկոսը՝ «Ըմբոստ Ֆրանսիայի» առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին: Ձայների 19-ական տոկոսով հաջորդ տեղերում են «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Սոցիալիստներից թեկնածու Բենուա Ամոնն ապահովել Է ընտրողների միայն 11 տոկոսի աջակցությունը:
Ընդամենը հարցմանը մասնակցել Է 1,1 հազար մարդ:
TF-1-ի եթերում անցկացված ներկայիս հեռուստատեսային բանավեճերին մասնակցել են առավել մեծ ժողովրդականություն վայելող հինգ թեկնածուները:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մնացել Է մեկ ամսից փոքր-ինչ ավելի. առաջին փուլը նշանակված Է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: