Ճարպակալման հետ կապված գենը մարդկանց ստիպում է շատ ուտել
LifestyleՃարպային շերտի որակը, այլ ոչ թե քանակն է մեղավոր գեր մարդկանց մոտ բորբոքումների և սրտանոթային հիվանդությունների առաջացման գործում: Բոստոնի Համալսարանի և Բոստոնի բժշկական կենտրոնի մասնագետները կարծում են, որ ճարպակալման հետ կապված հիվանդությունների (օրինակ շաքարխտ, քաղցկեղ) բուժման բանալին հենց ճարպային հյուսվածքներն են: ԱՄՆ-ի Առողջության ազգային իսնտիտուտի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ FTO գենով մարդիկ ավելի շատ ուժեր են վատնում առողջ քաշ պահելու համար:
Kedem. ru-ն տեղեկացնում է, որ այս գենը կապված է ճարպակալման նկատմամբ հակում ունենալու հետ և ազդում է ուտելու դեմ դիմադրելուն: Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ FTO գեների մեկ կամ մի քանի զույգով միջին տարիքի և տարեց մարդիկ՝ տարիքի ավելացման հետ մեկտեղ, ավելի շատ կալորիաներ պարունակող և ճարպոտ սնունդ են ընդունում:
Տարբեր ուսումնասիրություններ FTO գենի տարբերակները կապում են խրոնիկ ճարպակալման հետ, սակայն այս դեպքում գիտնականները փորձել են որոշել, թե ինչպես է այս գենն ազդում այն հավանականության վրա, որ մարդն ավելի քիչ քաշ կունենա: Ստացված արդյունքները խոսում են այն մասին, որ FTO գեն ունեցողները գիրանալու հակում ունեն: Ընդ որում, մասնագետները նշում են, որ առողջ ապրելակերպը կարող է հաղթահարել գենետիկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: