Հայտնի է դարձել նոր iPhone-ի դիզայնը
LifestyleiPone 8-ը, որն Apple ընկերությունը կներկայացնի 2017 թվականի աշնանը, արտաքինից նման կլինի օրիգինալ iPhone-ին:
Այս մասին հաղորդել Է կորեական ET News պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:
Ինսայդերի խոսքով՝ սմարթֆոնը կունենա «կաթիլանման դիզայն», այսինքն՝ հետին պանելը եւ կողեզերերն ավելի կլորացված կլինեն, քան ներկայիս iPhone-ներինը: Նշվում Է, որ ընկերությունում այդ կերպ փորձում են վերստեղծել ամենաառաջին iPhone-ի դիզայնը, որը ներկայացվել Է 10 տարի առաջ:
«Apple-ի նոր iPhone-ի հետին կափարիչը պատրաստված կլինի ապակուց,- հավելել Է աղբյուրը:- Այդ ապակին կլորացված կլինի բոլոր չորս կողմերից»:
Մարտի սկզբին հաղորդվել Էր, որ iPhone 8-ը կստանա 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյ: