Չինաստանում բջջայինի կայծակնահարումից մարդ է զոհվել
Международные новостиԲջջային սարքը նոր ողբերգության է հանգեցրել, այս անգամ Չինաստանի Հունան գավառի գյուղերից մեկում, փոխանցում է «Սինհուան»:
Տեղական իշխանությունները հայտնել են, որ զոհվել է Լո անունով մի երիտասարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 19-ին, երբ Լոն տանը խաղացել է իր բջջայինով, որն այդ պահին ցանցից լիցքավորվում էր: Փողոցում ամպրոպ էր, անսպասելի բջջայինը իրեն է ձգել ուժեղ կայծակի լիցքը, որի հետեւանքով Լոն հոսանքահարվել է, իսկ բջջայինն ամբողջությամբ ոչնչացել է: Ամբողջ ողբերգությունն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել Լոյի մոր աչքերի առաջ:
Անմիջապես դեպքի վայր է ժամանել բժիշկների խումբը, բայց մինչ նրանք եկել են, տուժողն արդեն մահացած էր, եւ նրան վերակենդանացնել չի հաջողվել:
Այս ողբերգության հետ կապված փորձագետները կրկին զգուշացնում են, որ կայծակի ժամանակ անհրաժեշտ է կենցաղային տեխնիկան անջատել ցանցից եւ էլեկտրականություն հաղորդող սարքերից հեռու մնալ: Նման եղանակին ցանկալի է բջջայինից չօգտվել, հատկապես չի կարելի զանգել բաց երկնքի տակ գտնվելիս: