Լեհաստանը շահագրգռված չէ եվրագոտի մտնել
Международные новостиԼեհաստանի կառավարությունը հիմա չի քննարկում երկրի անցումը համաեվրոպական արժույթին՝ եվրոյին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն։
Եվրոյին անցնելուն կողմ են արտահայտվում լեհական ընդդիմության առաջնորդները ։Իսկ վարչապետի կարծիքով, հիմա այդ քայլը երկրին չէր բերի ակնկալվող օգուտը, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
Մինչ այդ էլ Իրավունք ու արդարություն իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտնել էր, որ Լեհաստանը առաջիկա 10-20 տարիներին չի ներդնի եվրոպական միասնական արժույթ, քանի որ դա երկրին կզրկի անկախ քաղաքականությունից։
Ըստ հունվարին անցկացված հարցման՝ լեհերի 61 տոկոսը համարում է, որ եվրոգոտի մտնելը բացասաբար կանդրադառնա իրենց նյութական դրության վրա։