Գիտնականներ. կյանքից գոհ լինելու աստիճանը կախված է մարմնի տեսքից
LifestyleBBC-ի փոխանցմամբ՝ մասնագետները վերջերս հարցում են անցկացրել ավելի քան 12.000 ամերիկացիների շրջանում, որոնք պատասխանել են իրենց բնույթի, ռոմանտիկ հարաբերությունների ու ինքնագնահատականի մասին բազմազան հարցերին:
Կամավորներին խնդրել են պատասխանել նաև, թե օրական որքան հաճախ են հեռուստացույց դիտում: Հետազոտողները պարզել են, որ կանանց արտաքին տեսքը կախված է կյանքից գոհ լինելու աստիճանից: Այս ամենի վրա մեծապես ազդել են նաև նյութական վիճակն ու ռոմանտիկ հարաբերությունների որակը:
Իսկ ահա տղամարդկանց շրջանում արտաքին տեսքը երկրորդ տեղում է հայտնվել միմիայն նյութական վիճակից հետո:
Իրենց քաշից դժգոհ մարդիկ ունեցել են ցածր ինքնագնահատական, նրանց նաև բնորոշ են եղել նյարդային վիճակը և հեռուստացույցի և համակարգչի առջև շատ ժամանակ անցկացնելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: