Գագիկ Ծառուկյանը Սիսիանում բացեց միջազգային ստանդարտներին համապատասխան սպորտդպրոց
ОбществоԱյսօր՝ մարտի 22-ին, Սյունքի մարզի Սիսիան քաղաքում Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, բացեց միջազգային ստանդարտներին համապատասխան սպորտդպրոց:
Նշենք, որ սպորտդպրոցը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի միջոցների հաշվին: Այստեղ երեխաները կկարողանան բոլորովին անվճար մարզվել, նրանց կտրամադրվի անգամ մարզահագուստը:

Մեծ էր ներկաների ոգևորությունը, քանի որ նման մարզադպրոցի մասին երկար էին երազել և սա լավ առիթ է մարզվելու և սպորտային ասպարեզում հաղթանականեր գրանցելու համար: Ընդունելության համար ցանկացողները կկարողանան հենց այսօրվանից գրանցվել և օգտվել դպրոցից: