Նոր կադրեր` Սեւակ Խանաղյանի «Не Молчи» երգի տեսահոլովակից
LifestyleՍեւակ Խանաղյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի «Не Молчи» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս մասին երգիչը տեղեկացնում է Facebook-ի պաշտոնական էջի միջոցով:

Ուկրաինական X Factor-ի հաղթողը տեսահոլովակի նկարահանման ընթացքից լուսանկարներ է հրապարակել` հետեւյալ մակագրությամբ.
«Սպասո՞ւմ եք «Не Молчи» երգի տեսահոլովակին»:

Երկրպագուներն էլ մեկնաբանություններով փաստել են, որ անհամբերությամբ են սպասում երգչի ցանկացած նորության:
Իր հեղինակած «Не Молчи» երգով Սեւակ Խանաղյանը ներկայացել է ուկրաինական X Factor-ի լսումների փուլին` արժանանալով ժյուրիի անդամների հիացական մենաբանություններին եւ, իհարկե, «այո»-ներին: