Գեղեցիկ ու յուրօրինակ. այսպիսին կլինի Նյուշայի հարսանեկան զգեստը
LifestyleԵրկու ամիս առաջ երգչուհի Նյուշան երկրպագուների հետ ուրախալի լուրով է կիսվել։ Երգչուհին շուտով ամուսնանալու է։ Նա Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրել է ամուսնական մատանին ու գրել «Ես հարսնացու եմ»։
Նրա ընտրյալն Միջազգային ուսանողական սպորտի նախագահի խորհրդական՝ Իգոր Սիվովն է։
Երգչուհու հարսանիքն ամռանն է կայանալու։ Այս առիթով նա պատմել է Wmj պորտալին, թե ինչպիսին է լինելու իր հարսանեկան զգեստը։
«Կարծում եմ, որ այն պետք է փարթամ, հեքիաթային, գեղեցիկ ու յուրօրինակ լինի, քանի որ այն մեկ անգամ ես կյանքում հագնում։ Ինձ շատ դուր է եկել Vera Wang-ի զգեստներից մեկը, որով էլ հանդես եկա Վերա Բրեժնևայի կազմակերպած ցուցադրությանը»,- ասել է Նյուշան։
Չնայած շքեղ զգեստին, հարսանիքը շատ համեստ է լինելու, քանի որ զույգը չի ցանկանում շատ ուշադրություն գրավել։

