Պակիստանում հրաձգության հետեւանքով 7 մարդ է զոհվել
Международные новостиԱռնվազն անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ ու հինգ գրոհային են զոհվել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Օրակզայ մարզում ապստամբների եւ ուժայինների միջեւ փոխհրաձգության հետեւանքով, հաղորդում է «Սինխուա»-ն։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ անվտանգության ուժերը Օրակզայում գրոհայիններին հայտնաբերելու գործողություն են իրականացնելիս եղել։ Գործողության ընթացքում ուժայինները հինգ գրոհայինի են ոչնչացրել, որոնք պատկանում էին արգելված կազմակերպություններին։ Սպանված գրոհայինների շարքում է եղել նաեւ Աֆղանստանից ուղարկված հրամանատարը, ով կրոնական ժողովների վրա հարձակվելու հատուկ հանձնարարություն է ունեցել։