Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը: Մեզ հետ զրույցում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհին պատմեց, որ մուտքը հեռուստաեթեր եղել է անսպասելի.
«Մեկ տարի առաջ Լուսինե Սարգսյանից առաջարկ ստացա նկարահանվել գեղարվեստական ֆիլմում եւ մեծ հետաքրքրությամբ համաձայնեցի, քանի որ ինձ համար էլ էր հետաքրքիր ինքս ինձ փորձել այդ ասպարեզում: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ մեր ինստիտուտում հիմնականում թույլ չեն տալիս ուսանելու առաջին երեք տարիներին նկարահանվել որեւէ նախագծում, ինչի հետ լիովին համաձայն եմ: Ֆիլմը, որտեղ ինձ առաջինը փորձեցի, դեռեւս մեծ էկրաններ չի բարձրացել, այդ իսկ պատճառով չեմ կարողանա խոսել այդ մասին, բայց պետք է ասեմ, որ այս աշխատանքն ինձ բավականին հետաքրքրել է, քանի որ ռեժիսորը՝ Լուսինե Սարգսյանը, շատ հետաքրքիր մտածողությամբ մարդ է, նաեւ կերպարս էր գունեղ, բայց ինչպես նշեցի՝ այս ամենի մասին ավելի ուշ կխոսեմ»,- պատմեց Եվան ու շարունակեց.
«Հաջորդ առաջարկը եղավ Հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում» է նախագծի կազմակերպիչներից: Պետք է ասեմ, որ այս հրավերը եւս ինձ շատ հետաքրքրեց, քանի որ ձեւաչափի համաձայն՝ ամեն անգամ առանձին պատմություններ են նկարահանվում, որը թույլ է տալիս դերասանին ինքն իրեն տարբեր կերպարներում փորձել: Այստեղ նկարահանման հրապարակում տիրում է աշխատանքային, ստեղծագործական ու շատ պրոֆեսիոնալ մթնոլորտ, որը հնարավորություն է ինձ տալիս ինքս իմ մեջ տարբեր շետեր բացահայտել: Սրանից էլ զատ, վերջերս առաջարկ ստացա նկարահանվել «Քավարան» հեռուստասերիալում, որն այժմ եթերում է: Այստեղ սկզբից մինչեւ վերջ սցենարին ծանոթ լինելով՝ կարողացել եմ կերպարս բացել ու հետաքրքրացնել. ինչ խոսք, դա արել եմ խորհրդակցելով նախագծի ռեժիսոր Հարութ Շատյանի հետ»:
Շարունակությունը` այստեղ: