Իսրայելում կալանավորվել է 19-ամյա հրեան, որը սպառնալիքներ էր ուղարկում ԱՄՆ-ի հրեական կենտրոնների հասցեներին
Международные новостиԻսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ կալանավորել է մի 19-ամյա տղամարդու, որին կասկածում են ԱՄՆ-ի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հրեական համայնքների հասցեներով սպառնալիքներ ուղարկելու մեջ, հայտնում է BBC –ն։
Կալանավորվածը ազգությամբ հրեա է, ունի Իսրայելի ու ԱՄՆ-ի քաղաքացիություն, ոստիկանությունը խուզարկել է նրա տունը ու առգրավել նյութական ապացույցներ։
Կասկածյալը հրեական կրոնական ու հասարակական կազմակերպություններին սպառնալիքներ է ուղարկել՝ օգտագործելով իր IP հասցեն քողարկելու համար նորագույն տեխնոլոգիաներ։
Տղամարդը իր ուղարկած հաղորդագրություններով տագնապ էր սերմանում, մի անգամ նրան նույնիսկ հաջողվել է ստիպել, որ օդանավի օդաչուները արտակարգ վայրէջք կատարեն։
Հետաքննությունը մի քանի ամիս է տեւել։ Կասկածյալների դրդապատճառները դեռ անհայտ են։