Ինչո՞ւ է անհրաժեշտ ավելի հաճախ ձիթապտուղ ուտել
LifestyleՁիթապտուղը այն սուպերմթերքներից է, որը պետք է ամենօրյա սննդում ներառեն բոլոր նրանք, ովքեր ուզում են առողջ լինել եւ երկար ապրել:
Եկեք պարզենք՝ ի՞նչ առանձնահատուկ բան կա ձիթապտղում:
• Նախ և առաջ ձիթապտուղը մեծ քանակությամբ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ եւ բարձրորակ բուսական ճարպեր է պարունակում:
• Ձիթապտղում պարունակվող նյութերն ամրացնում են բջջային թաղանթը եւ լորձաթաղանթը, լավ ազդեցություն են ունենում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի աշխատանքի վրա:
• Ձիթապտուղը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, որովհետեւ նվազեցնում է արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը:
• Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ձիթապտուղը կարող է նվազեցնել ցավային զգացողությունները, նպաստել վերքերի առողջացմանը, օրգանիզմը մաքրել շլակներից եւ թունանյութերից:
• Ձիթապտղում եւ ձիթապտղի յուղում պարունակող ճարպային թթուները դանդաղեցնում են ծերացման գործընթացը, բարելավում մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը:
• Հակաօքսիդանտների եւ օգտակար ճարպերի համադրումը ձիթապտղի յուղը դարձնում է կաթնագեղձի քաղցկեղի, աղիների եւ մաշկի ուռուցքների զարգացմանը խոչընդոտող միջոց:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: