Մարդու քայլվածքը` նրա ագրեսիվ լինելու մասին
LifestyleԳիտնականների կարծիքով մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքան ագրեսիվ կարող է լինել: Նրանց խոսքով` տեղաշարժման ընթացքում մարդկանց մարմնի ստորին եւ վերին հատվածների շարժումները տարբեր տեսք են ունենում եւ դրանց բարձր ինտենսիվությունը կարող է վկայել քայլող մարդու նյարդայնանալու հակման մասին,-տեղեկացնում է sciencedaily.com-ը:
Կամավորները մասնակցել են հետազոտությանը, հարցաթերթիկ լրացրել, որոնց հարցերը ուղղված էին չափելու ագրեսիայի նրանց մակարդակը, մարդու իմպուլսիվության աստիճանը, հուզական կայունությունը, փոխզիջումների ընդհունակություն որոշելու համար: Նշենք նաև, որ հարցաշարը նաեւ ցույց է տալիս, թե արդյոք մարդն ինտրովերտ է, թե էքստրավերտ:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ քայլքի ընթացքում, երբ մարդը ձախ ոտքով է քայլում, իրանի ձախ կեսը շարժվում է ոտքի հետեւից, ձախ ուսը մի քիչ հետ է գնում, իսկ աջը` առաջ, հավասարակշռությունը պահպանելու համար: Ագրեսիվ մարդկանց մոտ այդ շարժումների ամպլիտուդն ավելի մեծ է, քան հանգիստ մարդկանց մոտ:
Մարդկանց մոտ, ում ագրեսիայի մակարդակն ավելի բարձր է, շարժումներն ավելի լայն են եղել: Գիտնականների կարծիքով, անվտանգության կազմակերպությունների աշխատակիցների համար ծայրաստիճան օգտակար կլինի իմանալ, թե ինչ տեսք ունի ագրեսիվ մարդու քայլվածքը, քանի որ, այդպես նրանք կկարողանան շատ վեճեր եւ խնդիրներ կանխել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: