Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին

Политика

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ: Պայմանագիրը ստորագրած պետությունները ելել են կազմակերպության գոտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Խոսքն այս դեպքում հավաքական օգուտի մասին է, որը ստացվում է համատեղ ջանքերի արդյունքում: Մեր դիրքորոշումն այսպիսին է, ու որքան արագ ընթանա ՀԱՊԿ-ի ադապտացիան ժամանակակից իրականությանը, այնքան ավելի լավ կլինի կազմակերպության բոլոր անդամների համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ին և մասնավորապես Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները և վտանգները ի հայտ են գալիս տարբեր եղանակներով: Անվտանգության սպառնալիքները բազմաշերտ են: Կոնկրետ մեզ համար սպառնալիք է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Խոսքն Ադրբեջանի մասին է, որը ցանկանում է զենքի միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, դրա համար մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է այն տարածքներից, որտեղ գործունեություն է ծավալում «Իսլամական պետություն»-ը: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն անուղղակի կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ «Իսլամական պետության» գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրները ներկայացնող շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, ովքեր արդեն ռազմական փորձ ունեն, ովքեր դիմում են բարբարոսական մեթոդների և կարող են լրացուցիչ բ արդություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունությունը պահպանելու գործում: Մենք, ցավոք սրտի, շփման գծի մյուս կողմում լսում ենք արաբերեն խոսակցություններ և այլ ձայներ: Մեզ թվում է, որ մարդիկ, ովքեր հեռացել են Մերձավոր Արևելքից, ներգրավվում են մեր տարածաշրջանի հակամարտություններում: Սա, իհարկե, շատ վտանգավոր է: Ժամանակակից աշխարհում շատ այլ սպառնալիքներ ևս կան, դրանք շատ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին` ո՞րն է ՀԱՊԿ-ում Հայաստանի դերը` ՀՀ Նախագահը պատասխանել է. «Հայաստանը համարվում է ՀԱՊԿ հիմնադիր պետություններից մեկը և այս հանգամանքը Երևանի ուսերին լրացուցիչ պարտավորություններ է դնում: Մենք մեր դերը տեսնում ենք կազմակերպության կողմից դրված պահանջները և պարտավորությունները կատարելու մեջ: Որովհետև, ես կարծում եմ, որ դա առաջին գործն է, որ պետք է անեն կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնք ցանկանում են, որ կազմակերպությունն ուժեղ լինի: Աշխարհը փոփոխվում է: 25 տարի առաջ, հավանաբար, ոչ ոք չէր մտածում, որ ահաբեկ չությունը ընդհանրապես ի հայտ կգա ու այսքան մեծ մասշտաբների կհասնի: Դրա համար մեր կազմակերպությունը պետք է ադապտացվի, զարգանա: Անցած տարի Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ մենք ընդունել ենք հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.: Կազմակերպությունում մեր  նախագահության հենց սկզբից դա մեզ համար առաջնահերթություն էր, և մենք կարողացանք այն կյանքի կոչել: Այդ ռազմավարության մեջ հստակ մատնանշված են բոլոր ուղղություններով մեր կազմակերպության զարգացման հիմնական դրույթները: Ես կարծում եմ, որ թե Հայաստանի, թե մյուս հետաքրքրված անդամների համար կարևոր է ՀԱՊԿ-ի զարգացումը»,- հավելել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը չի ցանկացել համեմատություն անցկացնել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` ընդգծելով, որ ցանկացած կազմակերպություն ստեղծման պահից հետապնդում է իր նպատակները, իր առաջադրանքները և յուրաքանչյուր կազմակերպություն յուրովի է կայանում: «Մենք պետք է հաշվի առնենք այն ճանապարհը, որն անցել են փորձառու կազմակերպությունները: Որևէ ամոթ բան չկա դրական փորձը յուրացնելու մեջ: Ես կարծում եմ, որ նպատակները և առաջադրանքները, որ իրենց առջև դրել են անդամ պետությունները մեր կազմակերպության ստեղծման ժամանակ, իրատեսական են և ձեռնտու անդամ բոլոր երկրների համար: Դրա համար կրկնում եմ` մեր խնդիրը ՀԱՊԿ-ն զարգացնելն է, մենք պետք է զարգանանք, որպեսզի ուրիշները փորձեն մեզ համեմատել այլ կազմակերպությունների հետ»,- մանրամասնել է ՀՀ Նախագահը:

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”