Ереван, 07.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես հասնել հաջողության. խորհուրդներ՝ Աննա Գրիգորյանից, Արամ Նիկոլյանից, Վաչե Թովմասյանից, Լարիսա Հովհաննիսյանից

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Բոլորս ենք ձգտում հաջողության, իսկ ինչ է պետք դրան հասնելու համար։

Ինչպե՞ս համալսարանից  հեռացված Արամ Նիկոլյանը, մատուցողուհի աշխատող Աննա Գրիգորյանը, գիշերները մոնտաժով զբաղվող  Վաչե Թովմասյանը, ԿԳ նախարարության կողմից մերժված Լարիա Հովհաննիսյանը հաղթահարելով դժվարությունները՝ հասան հաջողության։

United Youth Union-ի կազմակերպած միջոցառմանը, որին ներկա էր նաեւ Wnews.am-ը,  նրանք հայ երիտասարդներին պատմեցին իրենց հաջողության պատմությունը։

Միջոցառման հաղորդավարը հումորիստ Սերգեյ Սարգսյանն էր.

Արամ Նիկոլյան. դիզայներ

Փոքր ժամանակ,  երբ ինձ հարցնում էին՝ ինչ եմ դառնալու, չունեի այդ հարցի պատասխանը։ Դեռ մանկուց սիրել եմ նորաձեւությունը եւ շատ հետաքրքրված եմ եղել ոլորտով։ Փորձում էի իմ հագուստով տարբերվել միջավայրից, չնմանվել կողքիններիս։ Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ. ավարտել եմ ԵՏՊՀ-ն, բայց այն համարում եմ իմ սխալ մասնագիտությունը։ Ըստ հայկական ավանդույթի, եթե ծնողներդ տնտեսագետ են, դու էլ պետք է շարունակես նրանց մասնագիտությունը։ Ընտրեցի այդ մասնագիտությունը, վերջում հասկացա, որ իմը չէ։ Ավարտելուց հետո ընտրեցի այն աշխարհը, որտեղ ինձ լավ եմ զգում, ապրում եմ։ Խորհուրդ կտամ յուրաքանչյուրին իր մասնագիտությունն ընտրելիս՝ հասկանալ, ինչպես է իրեն զգում դրանում, սիրում է, թե ոչ։ Սերը ցանկացած բանի հիմքն է։ Հաջողության իմ բաղադրատոմսի գլխավոր մասը սերն է։  Երկրորդ բաղադրիչը միշտ առաջ գնալու, նոր բան սովորելու ցանկությունն է։ Եթե հիասթափվեք ինչ-որ բանից, անհաջողություն ունենաք՝ կանգ մի առեք։ Չեմ ընդունում, երբ մարդ հանդես է գալիս միանգամից մի քանի մասնագիտությամբ, նա պետք է ընտրի մի ուղի եւ մինչեւ վերջ առաջ տանի այն։ Մյուս կարեւոր բաղադրիչը աշխատասեր եւ նպատակասլաց լինելն է։

Ընդունվել եմ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա, ուսման հինգ տարիների ընթացքում կարողացել եմ շատ մեծ պրակտիկա ձեռք բերել։ Դեռ երրորդ կուրսում բացեցի իմ ատելյեն,  որը պատճառ դարձավ ինձ  ինստիտուտից հեռացնելուն,  որովհետեւ մտածում էին, որ իմ «աստղայինը» տարել է։ Փորձեցի, ապացուցեցի այդ մարդկանց, որ ընդամենը ցանկություն է՝ կայանալու այդ ոլորտում։ Մեկ տարի սովորել եմ Ֆլորենցիայում, ինչի շնորհիվ կարողացել եմ բարձրացնել ինքնագնահատականս։

Երբեւէ մի հավատացեք մարդկանց, ովքեր մարդու՝ հաջողության հասնելու մեջ պատճառներ են փնտրում, օրինակ՝ նրա հարուստ ընտանիքը, ծանոթ-բարեկամները։ Գուցե այդ մարդիկ արագ են հասնում հաջողության, բայց հաջողությունը պահպանում են  նպատակասլաց, իրենց արժեքն իմացող, աշխատանքը սիրող մարդիկ։

Խորհուրդ կտամ չհիասթափվել եւ չհեռանալ երկրից։ Իմ երկրում ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում, ճանաչված եմ, հարգված եւ դա չեմ փոխի մեծ կարողությունների հետ։

Կրթությունը շատ եմ կարեւորում, որովհետեւ դա ցանկացած մասնագիտության հիմքերից մեկն է։ Ինձ օգնում է առաջին մասնագիտությունս, որովհետեւ մեր երկրում նորաձեւության մարքեթինգի մասին ոչինչ չկա, դաշտը բաց է։ Ես իմ ուժերով եմ փորձում ղեկավարել իմ բիզնեսը, այս հարցում ինձ օգնում է առաջին մասնագիտությունս։

Աննա Գրիգորյան. դերասանուհի, մոդել

Ես մտնում եմ համարձակ-համեստ տեսակի մեջ։ Չեմ կարծում, որ շատ բաներ ունեմ հաջողության մասին ասելու։ Կյանքն անընդհատ մարտահրավեր է, միշտ առաջին անգամ եմ ինչ-որ տեղ գտնվում, ինչ անում եք՝ սրտանց ու հաճույքով արեք։ Ուսանողական տարիներիս Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանում շատ վատ եմ սովորել, որովհետեւ սրտանց ուզեցել եմ ընդունվել Թատերական, բայց ծնողներս արգելել են։ Ամեն դեպքում՝ ընտրեք այն մասնագիտությունը, որը ձեր սրտով է, լավ սովորեք։

Հասարակական կարծիքի մասին. մարդ հասարակական էակ է, չի կարող գլուխ հանել առանց հասարակության։ Յուրաքանչյուր դրական մեկնաբանություն (այո, մի զարմացեք, բայց ես կարդում եմ դրանք՝ չնայած հոգեբանը խորհուրդ է տվել չկարդալ), ազդում է մարդու վրա, նույնը բացասականին է վերաբերում։ Վատ բաներ ասելը հեշտ է, եթե ես հիմա ուզեմ՝ այնքան վատ բան կգտնեմ, բայց պետք է կառչել լավ բաներից, գնահատել դրանք։

Սկսեցի փոքր քայլերից, ինչ անում եմ, անում եմ խորությամբ։ Օրինակ՝ տաքսու վարորդները բողոքելով են վարում մեքենան, բայց դրանից էլ պետք է կայֆ ստանան։ Ճիշտ է՝ Հայաստանում քիչ են փող աշխատում, բայց այն, ինչ անում ես, պետք է անես շատ լավ, հաճույք ստանաս։ Մատուցողուհի աշխատելիս էլ պետք է շատ լավ անես գործդ, այնքան լավ, որ քեզ նկատեն տաղանդավոր մարդիկ, ինչպես եղավ իմ պարագայում, ու լավ առաջարկներ ստանաս։ Իմ կյանքում եղել են բաներ, որոնք ռիսկային են եղել. ինչ էլ արել եմ, փորձել եմ անել մաքսիմալ լավ։

Լարիսա Հովհաննիսյան. «Teach for Armenia» ծրագրի ղեկավար

Ոչ ոք չի կարող ձեզ պատմել՝ ինչպես հասնել հաջողության, որովհետեւ բոլորի հաջողության ճանապարհը շատ տարբեր է։ «Teach for Armenia» ծրագրի հաջողությունը սկսվեց մի քանի տարի առաջ, երբ անհնարին գաղափարը իրականացվեց։ ԱՄՆ-ում բիզնես դպրոցն ավարտելուց հետո ես սկսեցի դասավանդել Արիզոնայում, ՝ 21 տարեկանում դասավանդում էի։ Հիշում եմ՝ աշակերտներիցս մեկն ինձ ասաց. «Միս Ռայան, իմ կյանքում երկու կին կա, որոնց ամենաշատն եմ սիրում՝ Դուք եք եւ Նիկի Մինաժը։ Կներեք ինձ, բայց Նիկի Մինաժին ավելի եմ սիրում»։

Ես հասկացա, որ  կարող եմ փոխել այս կյանքը, գուցե Հայաստանում հազարավորները կան, ովքեր նման են ինձ, ցանկանում են սովորեցնել մյուսներին։ Կրթության նախարարությանն իմ ներկայացրած ծրագիրը չհետաքրքրեց, բայց ես միեւնույնն է՝ արեցի իմ աշխատանքը։

Հաջողության հասնելու համար հետեւեք այս երկու քայլին. եթե դուք ունեք հոյակապ գաղափար, մտածեք դրա մասին, վիզուալիզացրեք, երբեք կանգ մի առեք այն իրականացնելու համար։ Դա ձեզնից մեծ ժամանակ, աշխատասիրություն, անքուն գիշերներ կպահանջի, շատ մարդիկ՝ անգամ ամենամտերիմները կասեն, որ դա անհնարին է,  դուք միամիտ եք, չեք հասնի նպատակին, բայց կանգ մի առեք։ Գաղափարները հնարավոր է իրականացնել, իհարկե շատերը կարող են ասել՝ հեշտ չէ փոխել աշխարհը, պարզապես սկսեք ձեզնից։

Վաչե Թովմասյան. հումորիստ, դերասան, պրոդյուսեր

Համաձայն եմ, որ հաջողության հասնելու բոլորի ճանապարհները տարբեր են։ Ես դպրոցում գերազանցիկ էի, սեփական ուժերով ընդունվել եմ ԵՊՏՀ, արդեն երկրորդ կուրսում ընտրել էի իմ ճանապարհը՝ КВН-ի թիմից էի։ Ինստիտուտում այնպիսի  բաներ եմ սովորել, որ մինչեւ հիմա ինձ պետք է գալիս։ Պիտի պատրաստ լինեք ամեն տեղից, որտեղից գա հաջողությունը, վերցնել այն։

Հաջողության հասնելիս ինձ շատ է օգնել պոզիտիվը, ժպիտը։ Սեփական փորձով կարող եմ ասել. մի տեղ լուրջ հանդիպման էի գնացել, երբ զրուցակիցս ժպտում էր, իր հետ ժպտում էի։ Ոչ ոքի դուր չի գալիս մռայլ մարդը, որքան ջերմ էներգիա տաք, այնքան դա կվերդառնա ձեզ։ Քչերը գիտեն, որ հիմա ես ծիրանի արտահանմամբ եմ զբաղվում, ունեմ 20 աշխատող. գյուղի տատիներ ու այդ գործի մեջ խորացել եմ։ Ցանկացած բանի պետք է լուրջ մոտենալ, պրոֆեսիոնալ։

Ձեր ընկերներին հեշտ բաց թողեք. դպրոցից հետո ինձ ասում էին՝ ընկերներիդ մեծ մասը կողքիդ չեն լինելու, չէի հավատում, բայց էդպես է ստացվում։ Նույն մարդկանց հետ շփվելով՝ լճանում ես, էլ նրանցից բան չունես սովորելու։ Ինչքան շատ մարդկանց հետ ես շփվում, այնքան ավելի շատ ինֆորմացիա, նոր առաջարկներ ես ստանում։ Իմ ճանապարհին շատ անգամ եղել եմ ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Տանը նստած՝ չէի լինի այնտեղ, ինձ մոտ ինչ-որ բան չէր ստացվի։ Լավ մարդկանց պիտի «բռնես», որովհետեւ նրանք քիչ են։

Ես այսօր ունեմ երկու աշխատանքային խումբ. սիթքոմի թիմը եւ 50-ին մոտ տատիների փորող «բրիգադ». ղեկավարի երկու մոդել կա. երբ քեզ սիրում են, ու իրենց աշխատանքն անում են՝ սիրուց, հարգանքից ելնելով։ Մյուս մոդելը, երբ քեզնից վախենում են, որ կարող է իրենց հեռացնես աշխատանքից։ Պետք է սպեցիֆիկ հասկանալ, թե ղեկավարի որ մոդելը կարելի է կիրառել։ Օրինակ՝ գյուղատնտեսության բիզնեսում ես խիստ եմ, իսկ երկրորդ տեղում՝ ինձ սիրում են։ Կարեւոր է մանրուքների վրա ուշադրություն դարձնելը, հենց մանրուքներն են ստեղծում գործը։

Ծանոթ կապերը՝ այլ ոլորտներում.

Օգտագործում եմ իմ բոլոր հնարավորությունները, դա էլ հաջողության գրավականներից է։ Ես եթե այսքան հայտնի լինեի այլ երկրում, չէի զբաղվի ծիրանի գործով, բայց Հայաստանում այդքան աշխատավարձ չեմ ստանում ու պետք է կառչել ամեն ինչից, այլ գործունեությամբ էլ զբաղվել։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Կրասնոդարում շաուրմայանոց եմ ունեցել, օնլայն տարբեր հարթակներ եմ ունեցել, որտեղից փորձել եմ գումար աշխատել։ Առհասարակ չեմ սիրում իմ նկարներն ինչ-որ տեղ գցել, իմ ինստագրամն ու ֆեյսբուքը պահում եմ նրա համար, որ դրանով կարողանամ գովազդեմ ինչ-որ բան, փող աշխատեմ։

Երկարատեւ նպատակներ իմ առջեւ երբեք չեմ դրել։ Հայտնի դառնալու մասին չեմ մտածել։ Իմ առջեւ կարճատեւ նպատակներ եմ դրել։ Երբեք չեմ խուսափել չվճարվող աշխատանք անելուց։ Օրինակ՝ «32 ատամ» նախագծի ժամանակ անվճար նստում մոնտաժով էլ էի զբաղվում, «Vitamin» ակումբի ֆեյսբուքյան էջն էի առաջ տանում։ Հիմա, երբ սիթքոմի աշխատանքներում մոնտաժողն ասում է՝ նման էֆեկտ չեմ կարող ստանալ, հասկանալով մոնտաժից՝ ասում եմ ոնց չես կարա. սա, սա արա։ Այսինքն՝ դու հմտանում ես այդ գործում, քեզ չեն կարող խաբել։ Ուր գնացել եմ, աշխատել եմ այդտեղից լավը վերցնել։

 

Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь