Հնարավոր է ծանր հիվանդությունները բուժել՝ «խաբելով» հիվանդի նյարդային համակարգը
LifestyleԳիտնականների փոխանցմամբ՝ Էլեկտրական իմպուլսներով նյարդային համակարգի վրա ազդելով կարելի է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են արթրիտը, ասթման և շաքարախտը, համարում են գիտնականները:
BBC-ն տեղեկացնում է, որ Galvani Bioelectronics ընկերությունը ցանկանում է բուժման նոր մեթոդի թույլտվոությունը ստանալ 7 տարի հետո: Կենդանիների վրա կատարած փորձերի ընթացքում գիտնականները նյարդի շուրջը տեղադրել են էլեկտրոդներով մանրակերտ սիլիկոնե մասնիկներ, ապա դրա վրա ազդել են սնուցման աղբյուրի միջոցով: Թեստերից մեկի արդյունքները ցույց են տվել, որ դա կարող է օգնել երկրորդ տեսակի շաքարախտի բուժմանը, երբ մարդու մարմինը չի ընդունում ինսուլինի հորմոնը, իսկ առաջին հետազոտությունների տվյալներով՝ նույն սկզբունքը պետք է աշխատի նաև այլ հիվանդությունների բուժման դեպքում:
Բիոէլեկտրոնիկայի GlaxoSmithKline-ի փոխնախագահ Քրիս Ֆամի համոզմամբ՝ սա ինչ-որ նեղ մասնագիտական բացահայտում չէ, սա կարող է դառնալ թերապիայի բացարձակապես նոր տեսակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: