Ամերիկյան ու բրիտանական ռազմական տեխնիկան Չեխիայի տարածով Լեհաստան է մտել
Международные новостиԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի զինծառայողներից ու ռազմական տեխնիկայից կազմված շարասյան առաջին մասը, որը Գերմանիայից է ուղևորվել, Չեխիայի տարածքով Լեհաստան է մտել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Յան Շուլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չեխ- լեհական սահմանը հատվել է Նախոս քաղաքի մասում»,- հայտնել է Շուլցը։
Լեհաստանում, նրա խոսքով, ամերիկյան ու բրիտանական ստորաբաժանումները կամրապնդեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը։
Ամերիկա-բրիտանական ստորաբաժանումների տարանցումը, ինչպես նշել է Յան Շուլցը, «կավարտվի առաջիկա ժամերին»։ Ընդամենը հանրապետության ճանապարհներով կանցնեն ռազմական տեխնիկայի 125 միավորից ու 550 զինծառայողից կազմված յոթ շարասյուն։