Թուրքիայում կսկսվի МРТ-55 հրացանի սերիական արտադրությունը
Международные новостиԱռաջիկայում Թուրքիայում կսկսվի МРТ-55 հրացանի սերիական արտադրությունը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը`վկայակոչելով թուրքական աղբյուրը, նոր զենքն արդեն օգտագործվում է երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքի թիկնազորի սպառազինման կազմում:
Հաղորդվում է, որ հրացանն ստեղծել են թուրք մասնագետները: Այն հաջող փորձարկում է անցել տարբեր եղանակային և կլիմայական պայմաններում:
«МРТ-55-ի քաշը կազմում է 3.2կգ, և այն կարելի է համալրել տարատեսակ օպտիկական նշանակետերով»,-ասվում է աղբյուրի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Թուրքիայի զինանոցը համալրվել է հարվածային անօդաչու սարքով, որի գործունեության հեռավորությունը կազմում է 150կմ: