Իվանկա Թրամփի և Ջարեդ Կուշների հարևանները Վաշինգտոնում բողոքում են նրանց ներկայությունից
Международные новостиԻնչպես գրում է fortune.com-ը, հայտնի Կալորամա թաղամասի բնակիչները, որտեղ նախկինում բնակվել են ԱՄՆ մի քանի նախագահներ, էլեկտրոնային նամակներ են ուղարկել քաղաքային իշխանությունների հասցեով` բողոքելով մի շարք No Parking («Կայանելն արգելվում է) նշանների տեղադրման դեմ:
Ինչպես բնակիչներն ընդգծել են, նշանները տեղադրվել են Իվանկայի և Ջարեդի տան հետնամասում` հասնելով մինչև հարևան տների բակ, որտեղ զույգը, ըստ աղբյուրի, մտադիր է կայանել գաղտնի ծառայությունների մեքենաները:
Հարևանների խոսքով` կայանումն արգելող նշաններից բացի մետաղական բարիկադներ են տեղակայվել, և տան մոտակայքում գաղտնի գործակալներ են շրջում: