Մրգերի և բանջարեղենի կեղևների օգտակար հատկությունները
LifestyleՓորձագետները պնդում են, որ մարդիկ հաճախ մրգերն ու բանջարեղենը օգտագործում են միայն առավել օգտակար մասերից ազատվելուց հետո:
Նրանք խորհուրդ չեն տալիս դեն նետել սոխի վերին շերտը կամ բրոկոլիի տերևները: Սոխի վերին շերտում կարելի է մեծ քանակությամբ կվարցետինի միացություններ գտնել, որոնք նվազեցնում են արյան ճնշումը: Բացի այդ՝ կվարցետինն օժտված է հակաբորբոքային հատկություններով, որի շնորհիվ հնարավոր է դառնում խուսափել ալերգիաներից:
Սեխի կեղևը անոթների լայնացմանը և արյան բնականոն շրջանառությանը նպաստող ամինաթթվի աղբյուր է, որը բարելավում է սեռական դիսֆունկցիան:
Նարնջի կեղևը ատամների բնական սպիտակեցման աղբյուր է, իսկ նրա սպիտակ հատվածում պարունակող պեկտիններն ու մանրաթելերը նվազեցնում են ախորժակը և զսպում քաղցը՝ մինչև 4 ժամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: