Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Փորձված ուժն ընդդեմ քաղաքական նոր միավորման. բանավիճում են ՀՀԿ-ի և «Ելք»-ի թեկնածուները

Политика

 Հայաստանում ընտրապայքարում ներգրավված ուժերն իրենց հաղթանակի համար ելակետային են համարում տարբեր մոտեցումներ. իշխող Հանրապետականը շեշտը դնում է փորձառության, իսկ երիտասարդ քաղաքական ուժը՝ «Ելք» դաշինքը՝ սերնդափոխության:

Մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը նկատեց, որ քաղաքացիները ընտրություն կատարելիս պետք է ելակետ ընդունեն այն պայմանները, որոնցում այսօր ապրում են՝ պատկերավոր ներկայացնելով, որ մարդիկ պետք է ընտրություն կատարեն արդեն փորձված թանի և անփորձ մածունի միջեւ: Ըստ նրա` այս ասացվածքը այսօրվա Հայաստանի համար  սպառել է իրեն, որովհետեւ թանն արդեն թթվել է Հայաստանի ստամոքսում: «Հայաստանում այն ուժը, որը կարող է փոփոխություն բերել թե թիմով, թե իր ներկայացրած ծրագրերով և թե սերնդափոխության իր առաջարկով, «Ելք»-ն է և ունի մեծ պոտենցիալ: Կարծում եմ՝ մեծ են մեր շանսերը այս իմաստով: Մենք գնում ենք Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ճանապարհով»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Սրան հակառակ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ իրենց նախընտրական ծրագիրը կենսունակ է եւ ընտրողների մոտ մեծ գոհունակությամբ է ընդունվում: Սակայն, ըստ նրա, հետագայի մասին խոսելը դեռ վաղ է. ամեն ինչ ցույց կտան ընտրության արդյունքները: «Բացի ընդհանուր դրույթների մասին խոսելուց, մեր թիմը փորձում է լինել համայնքներում եւ ծանոթանալ տեղի խնդիրներին եւս: Օրինակ` ես արդեն եղել եմ Շիրակի 76 համայնքներում եւ խոսել բնակիչների հետ մեր ծրագրերի եւ իրենց խնդիրների մասին` փորձելով հասկանալ` ինչպես կարելի է թեթեւացնել նրա նց հոգսերը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նշվեց, որ քաղաքական մի քանի ուժ հայտարարել է կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին. Սուքիաս Ավետիսյանը այս հայտարարությունները զավեշտալի է համարում` հայտարարելով, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել բոլորի հետ:

 «Ես հարց եմ տալիս` այդ պարագայում ինչպես պետք է լինի Ազգային ժողովի հետագա աշխատանքը: Եթե բոլոր ինը քաղաքական ուժերը հայտարարեն, որ մյուսների հետ չեն համագործակցելու, ապա ինչպես է ձեւավորվելու մեծամասնություն կամ իշխանություն. այս հարցը ոչ ոք ինքն իրեն չի տալիս: Ես շնորհակալ եմ, որ բոլորը թողնում են Հանրապետական կուսակցությանը կազմել մեծամասնություն»,-ասաց նա:
Հայկ Կոնջորյանը, սակայն, իր խոսքում նշեց, որ իրենք չեն ցանկանում թողնել Հանրապետականին կազմել մեծամասնություն: «Եթե մենք տեսնենք, որ ստացված ձայներով ՀՀԿ-ից բացի մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելով կարող ենք ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն, մենք հնարավոր համարում ենք համագործակցությունը: Սակայն իշխող կուսակցության հետ կոալիցիան բացառվում է»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները անդրադարձան նաեւ մամուլում շրջանառվող վերջին լուրերին, որոնցում մի շարք դպրոցների տնօրեններ մեղադրվում են Հանրապետական կուսակցության համար ձայներ հավաքագրելու մեջ: Խոսելով այս մասին` ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ եղածը սենսացիա է պիտակվել, քանի որ լրագրողները պատկերացում չունեն կուսակցական համակարգի կառուցվածքի մասին:

«Մեր կուսակցական համակարգի մեջ կան հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ. նրանց մի մասը շարքային քաղաքացիներ են, մի մասը` ղեկավարներ, այդ թվում` դպրոցի տնօրեններ: Այդ կազմակերպությունը ինչու չի զանգում անգործ կուսակցականներին, ովքեր շատ լավ աշխատում են իրենց կուսակցության օգտին ձայներ հավաքագրելու համար:  Եվ հետո յուրաքանչյուր պաշտոնյա ժամը 18:00-ից հետո իրավունք ունի զբաղվել քարոզչությամբ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հակադրվելով բանախոսին` Հայկ Կոնջորյանը հարցրեց, թե արդյո՞ք ժամը 18:00-ից հետո դպրոցի տնօրենը դադարում է լինել դպրոցի տնօրեն. «Այս ամենը ես նորմալ կհամարեի, եթե կուսակցական համակարգի ներկայացուցիչը, որը ցանկանում է նպաստել սեփական կուսակցության առաջընթացին, դա աներ ոչ թե իր պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով, այլ որպես կուսակցական մասնավոր անձ: Պարոն Ավետիսյանը ներկայացնում է մեդալի միայն մի կողմը: Եթե ձայների հավաքագրումը արվում է ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, այստեղ մենք գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման հետ: Սա հակամրցակցային գործելակերպ է»:

Սուքիաս Ավետիսյանն էլ մեջբերեց ընտրական օրենսգիրքը, որտեղ բացառությամբ որոշ պաշտոնյաների, մյուսների համար չկա սահմանափակում, որով արգելվում է ժամը 18:00-ից հետո զբաղվել քարոզչությամբ: «Թող ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ առաջարկեին մտցնել հետեւյալ դրույթը, որ այս եւ այն պաշտոնյաները իրավունք չունեն լինելու կուսակցականներ: Սակայն այսօր օրենքը չի արգելում այդ պաշտոնյաներին զբաղվել քարոզչությամբ»,- ասաց նա:

 Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու է մարտի 31-ին: Քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:

Լիանա Անդրեյան

Լուսինե Թադեւոսյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»