Կարեն Ասլանյանը՝ կորցրած սիրո մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
Ապրիլի 7-ին Կարեն Ասլանյանը կներկայացնի իր առաջին տեսահոլովակը, որը համագործակցություն է երգիչ-երգահան Ռաֆֆի Ալթունյանի հետ: Սերիալներից հայտնի դերասանը առաջինը BRAVO.am-ին է տրամադրել նկարահանման ընթացքը ներկայացնող լուսանկարները, նաեւ խոսել է երգի ու սպասվելիք պրեմիերայի մասին:
«Վաղուց է՝ պատմություններ, երգի բառեր, չափածո եւ արձակ գործեր եմ գրում: Երգի պատվեր ունեինք Ռաֆֆի Ալթունյանի հետ: Գրելու ընթացքում սկսեցինք իմպրովիզներ անել, արդյունքում ծնվեց «Թե արցունքս» երգը: Խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությանը՝ Ռաֆֆին: Սիրողական մակարդակով ձայնագրեցինք եւ մոտ մեկ րոպեանոց հատվածը տեղադրեցինք համացանցում: Քանի որ դրական բազմաթիվ արձագանքներ ստացանք, որոշեցինք ամբողջական տարբերակը տեսահոլովակով ներկայացնել»,-պատմել է Կարենը: